Ռումինիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ
SOCIETYAgerpres լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցում է 11 կուսակցություն ու շարժում։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին։ Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 21.00-ը։ Ընդ որում, եթե քվեարկության ավարտից հետո ընտրատեղամասերում դեռ կգտնվեն ընտրողներ, նրանք կարող են մասնակցել քվեարկությանը։
Ռումինիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից և ընտրվում է 4 տարով։ Ռումինիայի քաղաքացիներն այսօր պետք է ընտրեն խորհրդարանի ստորին պալատի (պատգամավորների պալատ) և վերին պալատի (սենատ) անդամներին։
Ընդհանուր առմամբ քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 18 միլիոն մարդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



