Էրդողանը Ստամբուլի ահաբեկչության պատճառով չեղարկել է իր այցը Ղազախստան
INTERNATIONAL NEWSԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է իր այցը Ղազախստան՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Էրդողանը մտադրվել էր Ղազախստան այցելել դեկտեմբերի 11-12-ին՝ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով։ Սակայն Ստամբուլի ահաբեկչության պատճառով, որից հետո հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ, չեղարկվել է Էրդողանի ղազախական այցը։
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել էր 29 մարդ, որոնցից 27-ը ոստիկաններ են։ Բացի այդ, վիրավորվել էր 166 մարդ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



