Չելսիին կարող են պատժել՝ զրկելով միավորներից
SPORTԼոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով կարող է զրկվել միավորներից,- տեղեկացնում է Sunday Mirror-ը:
Հանդիպման վերջնամասում «քաղաքայինների» հարձակվող Սերխիո Ագուերոն խախտեց կանոնները Դավիդ Լուիզի նկատմամբ, որից հետո խաղադաշտում տեղի ունեցավ կոնֆլիկտ:
Այդ ընթացքում «ազնվականների» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ապտակեց մրցակցի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին, իսկ բրազիլացին պատասխանեց իսպանացուն՝ վերջինիս հրելով: Արդյունքում հեռացվեցին «Սիթիի» երկու ֆուտբոլիստներ, որից հետո նաև որակազրկվեցին: FA-ն կարգապահական գործ է բացել կողմերի ֆուտբոլիստների պահվածքի համար:
Միավորների զրկման պատճառ կարող է հանդիսանալ «Չելսիի»՝ վերջին 19 ամիսների ընթացքում կատարված խախտումների քանակը: Դիտարկվում է նաև «քաղաքայիններին» տվյալ կերպ պատժելու տարբերակը: