Ներքին Բազմաբերդի խաչմերուկը 45 րոպեով կփակվի
SOCIETYԱրագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի խաչմերուկը դեկտեմբերի 11-ի 45 րոպեով փակելը կպայմանավորվի Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվելիք պայթեցման աշխատանքներով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2016 թվակ անի դեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խաչմերուկի հատվածում Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվող շինարարական աշխատանքների շրջանակներում (պայթեցման աշխատանքներ) ժամը 15:45-ից մինչև 16:30-ը դադարեցվելու է երթևեկությունը։
Մինչև աշխատանքների ավարտը գործելու է Ներքին Բազմաբերդ-Կաթնաղբյուր միջհամայնքային շրջանցիկ ճանապարհը»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



