Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող կոշիկի խանութում հրդեհ է բռնկվել. կա տուժած (լուսանկարներ)
SOCIETYԴեկտեմբերի 11-ին, ժամը 13.04-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 52/2 հասցեում՝ «Բուգատտի» կոշիկի խանութում:
Հրդեհը մարվել է ժամը 13.20-ին:
Այրվել է օդորակիչ, գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ 2 քմ և կոշիկներ. 1994 թ. ծնված Ռ. Պ.-ը ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:



1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



