ԻՊ-ը կրկին գրավել է Պալմիրան. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին իր հսկողության տակ է առել սիրիական Պալմիրա քաղաքը, որը Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը համատեղ ջանքերով ազատագրել էին ընթացիկ տարվա մարտին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Al Jazeera-ին հղումով, իսլամիստ գորհայինները ներխուժել են պատմական քաղաք, ինչից հետո Սիրիայի կառավարական զորքերը նահանջել են:
Այնուհանդերձ՝ սիրիական կողմն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջել են սիրիական Պալմիրա քաղաքից, երբ ռուսական օդուժն անցել է հարձակման:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



