Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել
SOCIETYԵգիպտոսի իշխանություններն ամբողջ երկրում եռօրյա սուգ են հայտարարել մայրաքաղաք Կահիրեի գլխավոր ղպտիական ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով. հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ պայթյունի հետևանքով գրանցվել է 25 զոհ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է, որ երկրի ղեկավարը դատապարտում է սարսափելի ահաբեկչական ակտը՝ խոստանալով արդարացիորԵն պատժել բոլոր մեղավորներին:
Աղբյուրը հավելում է, որ պայթյունը որոտացել է եկեղեցու ներսում. ըստ ականատեսների՝ պայթուցիկով լի պայուսակը ներս է բերել մի կին ու այն թողել կանանց և երեխաների համար նախատեսված նստարանների արանքում:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



