Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


7 սովորություն, որոնք գողանում են ձեր երջանկությունը

LIFE

Fit4brain.com կայքը գրում է, որ սովորությունները բավական մեծ ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա։ Այս 7 սովորությունները հանգեցնում են դժբախտության զգացման։

Կատարելության ձգտում։ Ամեն ինչ միշտ չափազանց բարդ է, եթե դուք պերֆեկցիոնիստ եք։ Այդպիսի մարդու համար շատ դժվար է երջանկության հասնելը, քանի որ նույնիսկ երջանկության հասնելու ճանապարհը պետք է իդեալական լինի։ Միշտ կգնվի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որն ավելի լավն է։ Այսպիսի մարդու համար երջանկության րոպեները մինիմալ են և հազվադեպ՝ միայն այն դեպքում է նա երջանիկ, երբ զգում է, որ ամեն ինչ իդեալական է արել և ընդամենն այնքան ժամանակ, քանի դեռ չի տեսել, որ ինչ-որ մեկն այն ավելի լավ է արել։

Շփում այն անձանց հետ, ովքեր մշտապես դժգոհ են ինչ-որ բանից։ Մարդը սոցիալական էակ է։ Մենք չենք կարող ամբողջությամբ կտրվել մյուսներից։ Նրանք, ում հետ մենք շփվում ենք, մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա։ Կարո՞ղ է մարդը երջանիկ լինել, երբ նրա շուրջ մարդիկ մշտապես ասում են, որ կյանքն ահավոր է, անարդար և դաժան։ Գերադասելի է խուսափել այդպիսի մարդկանցից։ Եթե դա ձեզ ասում է ներքին ձայնը, նշանակում է՝ անհրաժեշտ է լրջորեն աշխատել ինքներդ ձեզ վրա։

Մշտական մտքեր անցյալի և ապագայի մասին՝ ներկայի փոխարեն։«Այստեղ և հիմա» կանոնը գիտեն բոլորը։ Կենտրոնանալով ապագայի կամ անցյալի մասին մտքերի վրա՝ կորցնում ենք ներկա պահի զգացումը։ Մենք հաճախ ֆիքսվում ենք որևէ բացասական բանի վրա և հազվադեպ հիշում հաճելի պահերը։ Մենք տանջվում ենք այն մտքի պատճառով, որ ինչ-որ բան չի ստացվել, քանի որ մեզ մերժել են, քանի որ մենք սխալ ենք վարվել։ Սակայն այս ամենի համար ժամանակ գոյություն ունի՝ տխրեցինք, վերլուծեցինք, հետևություններ արեցինք։ Ահա և վերջ. շարժվում ենք առաջ։

Համեմատում եք ձեզ և ձեր կյանքը մյուսների հետ։ Ինքներդ ձեզ մշտապես ուրիշների հետ համեմատելը շատ վատ սովորություն է։ Համեմատություն անելիս որքան հաճախ ավելի լավը լինեք, այնքան ցավոտ կլինի հետագայում, երբ որևէ մեկը ձեզնից ավելի լավը լինի։

Կյանքի բացասական պահերի վրա կենտրոնանալը։ Հեռու մի գնացեք. սպասեք հերթում, որտեղ շատ թոշակառուներ կան, ովքեր ամբողջ օրը հետևում են նորություններին։ Բոլոր խոսակցություններն այն մասին են, որ ամեն պահի գողանում են, սպանում, հեռացնում աշխատանքից, «լավագույն ընկերները գողանում են» մյուսների կանանց և ամուսիններին։ Ապա հաջորդում է խոսակցություն այն մասին, որ «ԽՍՀՄ ժամանակներում նման բան չկար»։ Տատիկը դրանում ապրում է ամեն օր, և այդ նորությունները նրա կյանքն են։ Նույն կերպ նրա համար երիտասարդությունը դարձել է զուրկ արժեքներից։

Շրջապատի կարծիքից կախված լինելը։ Նախքան որևէ բան անելը միշտ մտածում ես՝ «իսկ ինչ կմտածեն կամ կասեն մարդիկ»։ Ձեզ կարող է թվալ, թե գտնվում եք շատերի ուշադրության կենտրոնում, և ստանդարտ սահմանների խախտումը կարող է դատապարտման պատճառ դառնալ։ Եթե նույնիսկ փորձում եք որևէ նոր բան անել, դա անում եք հասարակությունից գաղտնի։ Սա ակնհայտորեն խանգարում է անձնական զարգացմանը, բնականաբար, նաև երջանկությանը։

Կյանքը բարդացնելը։ Կյանքը հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ՝ բարդ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բարդությունների և «անհաղթահարելի» խոչընդոտների մեծ մասն ինքներս ենք ստեղծում։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California