Տոկիոյում մեկնարկել է 2020-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալող մարզադաշտի կառուցումը
INTERNATIONAL NEWSՃապոնիայում կայացել է Տոկիոյի նոր օլիմպիական մարզադաշտի հիմնարկեքի արարողությունը: Այդ մարզադաշտում են անցկացվելու 2020-ի Ամառային օլիմպիական խաղերը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, արարողությանը ներկա են գտնվել երկրի վարչապետ Սինձո Աբեն, մայրաքաղաքային պրեֆեկտուրայի նահանգապետ Յուրիկո Կոինկեն, ինչպես նաև մարզադաշտի ճարտարապետ Կենգո Կուման:
Նոր մարզադաշտը կառուցվելու է հին մարզադաշտի տեղում, որն օգտագործվել է 1964-ի Օլիմպիադայի ժամանակ: Նոր կառույցի նախնական նախագիծը մերժվել էր կառավարության կողմից, որն այն չափազանց թանկարժեք էր գնահատել:
Երկրի իշխանությունները մտահոգված են Օլիմպիադայի անցկացման աճող ծախսերով: Նոր մարզադաշտը, որը կառուցվելու է փայտից և հավաքովի վահանակներից, հավանաբար, կապամոնտաժվի խաղերի ավարտին: Կառուցման աշխատանքները 1.5 մլրդ դոլար կարժենան:
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



