Ֆրանսիայի կրթության նախկին նախարարն իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում
SOCIETYՖրանսիայի կրթության նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Վենսան Պեյոնը հայտարարել Է, որ իր թեկնածությունն առաջադրելու Է 2017 թվականի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին քաղաքական գործիչը հայտնել Է դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Հիանալի դաշինքի» միակ թեկնածուն Է: 2017 թվականի հունվարին նա կմասնակցի սոցիալիստների ու կանաչների փրայմերիզներին, որոնք կորոշեն նախագահի միասնական թեկնածուին: Պեյոնի հետ կմրցակցեն Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանյուել Վալսը, ինչպես նաեւ նախկին նախարարներ Առնո Մոնտեբուրը եւ Բենուա Ամոնը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի ապրիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



