Հալեպից մեկ օրում դուրս են բերել 13 հազարից ավելի բնակիչների
SOCIETYՀալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացող շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, մեկ օրում դուրս են բերվել 13 հազարից ավելի բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է կենտրոնի ներկայացուցիչը:
«Մեկ օրվա ընթացքում Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացող շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, դուրս են բերվել 13 հազար 346 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 5 հազար 831 երեխա: Զենքը վայր են դրել եւ քաղաքի արեւմտյան մաս են եկել 728 զինյալներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



