Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Շեյխ Սայիդի շրջանը
INTERNATIONAL NEWSՍիրիական զորքերը Հալեպի հարավարեւելյան շրջանում լիակատար հսկողություն են հաստատել Շեյխ Սայիդ թաղամասի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:
Նրա տվյալներով՝ զինյալները Շեյխ Սայիդից դուրս են մղվել կատաղի բախումներից հետո: Նրանց կազմավորումների մնացորդները տեղափոխվում են հարեւան շրջաններ՝ Էս Սուկարի եւ Էլ Ֆարդուս, որտեղ դեռեւս պահպանվում են դիմադրության օջախները:
Նոյեմբերի վերջից սիրիական զորքերը եւ աշխարհազորայինները ավելի քան 50 թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելյան շրջանում: Նշվել Է, որ նրանք վերահսկում են գերքաղաքի տարածքի մոտավորապես 90 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



