Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկվել անձը չպարզված տղամարդ. վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն դեկտեմբերի 12-ին` ժամը 07.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում Ա. Գ.-ը «Mercedes» մակնիշի 557 OZ 61 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



