Մայրանալուց հետո Անուշիկ Ալավերդյանի առաջին մենահամերգն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ)
PHOTOTert.am-ը գրում է.
Tert.am Life-ը պատմել է, որ երգչուհի Անուշիկ Ալավերդյանը մայրանալուց հետո առաջին անգամ կներկայանա մենահամերգով: Դեկտեմբերի 11-ին Mezzo-ում կայացավ երգչուհու սպասված մենահամերգը: «Կարեն Մամիկոնյան բենդի» հետ Անուշիկը իր երկրպագուներին և հարազատներին ներկայացավ հին և նոր կատարումներով: Նախքան բեմելը մեզ հետ զրույցում երգչուհին խոսեց տպավորությունների մասին:
«Կարծես առաջին անգամ եմ բեմ բարձրանալու: Անբացատրելի զգացողություններ ունեմ. ինքս ինձ նման չեմ: Մտածում եմ ոչինչ չի ստացվի, չնայած փորձերը շատ լավ են անցել: Այս պահին հուզմունքից սրտխառնոց է առաջացել, քանի որ ոչինչ չեմ կերել: Կարծում եմ հանդիսատեսը ինձ այնքան ուժ կտա, որ այդ զգացողությունը կանցնի»,- ասաց Անուշիկը:
Երեկոյի ընթացքում հնչեցին հայտնի երգերի cover-ները: Երգչուհին համերգը սկսեց «I love you more than you'll ever know» երգով: Նրա խոսքով՝ երգն իրենց հաջողություն է բերել. հենց այդ երգով են նրանք սկսել իրենց գործունեությունն ու արժանացել մրցանակի: Համերգային ծրագրում ներառված չէին հայալեզու կատարումներ. «Այս երեկո միայն cover-ներ են հնչելու: Չեմ սիրում, երբ ոճերը խառնում են իրար: Մեկ ուրիշ անգամ էլ կլինի ինձ համար գրված երգերի երեկո»:
Համերգին հրավիրված էին Էրիկն ու ընկերուհին, Մարբեյը և շատ ուրիշներ, իսկ համերգի հատուկ հյուրը Սոնա Ռուբենյանն էր: Վերջինիս հետ Անուշիկը կատարեց Ռեյ Չարլզի «I Believe To My Soul» բլյուզ երգը:
Շարունակությունը՝ այստեղ