Մեծ Բրիտանիայում վեց մարդ Է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
SOCIETYՄեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները վեց մարդու են ձերբակալել ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով: Հյուսիսարեւելյան Անգլիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցչի հաղորդագրության համաձայն, 22-ից մինչեւ 36 տարեկան չորս տղամարդ Է ձերբակալվել Դերբի քաղաքում, եւս մեկ ը՝ Բերթոն-ապոն-Թրենթ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, Լոնդոնում 32-ամյա մի կին Է ձերբակալվել ահաբեկչական գործողությունների հնարավոր նախապատրաստման վերաբերյալ տվյալների կապակցությամբ: Խուզարկություններ են անցկացվել վեց հասցեներով:
«Մենք բնակչությանը հորդորում ենք զգոնություն պահպանել»,- հակաահաբեկչական ստորաբաժանման հայտարարությունը մեջբերել Է Reuters գործակալությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



