Վադիմ Կրասնոսելսկին հաղթանակ է տարել Մերձդնեստրի նախագահական ընտրություններում
SOCIETYՄերձդնեստրի խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին արդեն առաջին փուլում հաղթանակ Է տարել չճանաչված հանրապետության նախագահի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
«Ընտրությունների արդյունքներով՝ Վադիմ Կրասնոսելսկին ընտրվել Է Մերձդնեստրի նախագահ՝ ստանալով ձայների 62 տոկոսից փոքր-ինչ ավելին: Նրա մրցակիցը՝ հանրապետության գործող ղեկավար Եվգենի Շեւչուկը, 28 տոկոսից փոքր-ինչ պակաս ձայներ Է ստացել»,- ճշտել են ԿԸՀ-ում, որն ավարտել Է ձայների հաշվումը եւ մտադիր Է ավելի ուշ հրապարակել ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 59,16 տոկոս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



