Yerevan, 10.August.2026,
00
:
00
BREAKING


Մարտան «Դեպի Եվրատեսիլում» առաջին հաղթանակի, մասնակիցների հետ հարաբերությունների և Արթուր Գրիգորիչի ազդեցության մասին

PHOTO

Շաբաթ օրը Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներից  Լյուսին, Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը, Իջինը և Վահե Ալեքսանյանը պայքարում էին «Դեպի Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչի ուղեգիր ստանալու համար։ Հաջորդ փուլ անցան Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը և Իջինը: Թե´ հեռուստադիտողների, թե´ պրոֆեսիոնալ ժյուրիի առավելագույն ձայները ստացավ երգչուհի Մարտան` Անուշ Արշակյանի թիմից:

Tert.am Life-ը երգչուհու հետ խոսել է առաջին հաջողության, սպասելիքների և իր անձի շուրջ պտտվող ասեկոսեների մասին:

-Մարտա, սպասո՞ւմ էիքոր թե´ ժյուրիիթե´ հեռուստադիտողների առավելագույն ձայներըԴուք կստանաք:

-Անկեղծ պիտի ասեմ՝ և´ սպասում էի, և´ ոչ: Բնականաբար, ունեի սպասելիքներ, քանի որ անում եմ աշխատանք, որը պիտի գնահատվի կա´մ լավ, կա´մ վատ: Սակայն չէի սպասում, որ երկկողմանի այսպիսի գնահատականի կարժանանամ: Անչափ հաճելի էր ու ոգևորող:

-Ի՞նչ էր դա նշանակում Ձեզ համար:

-Նշանակում էր, որ իմ արվեստն ու աշխատանքը սիրողներ և գնահատաողներ կան:)

Առաջին արդյունքներով հաղթանակը բավականին մոտ է ՁեզԻ՞նչ սպասելիքներ ունեքհաջորդ փուլերից:

-Սպասելիքների մասին մտածելու ժամանակ չունեմ: Ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի  ինձ մոտ անկում չլինի և իմ հնարավորությունների առավելագույն սահմաններում լավ ներկայանամ, քանի որ շատ մարդ է հավատում ինձ և իմ ուժերին:

-Երբ առաջին արդյունքներով առաջտար եք, հաղթանակը շատ մոտ է թվում: Այդուհանդերձ ամեն ինչ կարող է անկանխատեսելի ելք ունենալ: Ձեզ հոգոբանորեն տրամադրո՞ւմ եք նաև հավանական այլ ելքի, թե՞ հիմա գնում եք դեպի հաղթանակ:

-Ես ընդամենը մեկ շանբաթ ժամանակ ունեմ մինչև իմ հաջորդ ելույթը և ժամանակ չունեմ մտածելու հաղթանակի կամ պարտության մասին:  Իմ առաջ դրված է խնդիր, որպեսզի ես հերթական փուլում հանդես գամ իմ հնարավորությունների առավելագույն չափով: Ես ամբողջությամբ ներգրավված եմ հենց այդ աշխատանքների մեջ: Ի սկզբանե ինձ չէի տրամադրել պարտության կամ հաղթանակի: Տրամադրվել էի երկար մնալ նախագծում, հետաքրքիր շոուներ և համարներ ներկայացնել: Արդյունքը կլինի այն, ինչ կլինի:)

Որքան մոտ է հաղթանակըայնքան թեժ է մրցակցությունըԻ՞նչ հարաբերություններ ունեքմասնակիցների հետ:

-Ինձ մոտ ամեն ինչ շատ հանգիստ ու խաղաղ է: Կարծում եմ՝ մյուս մասնակիցների մոտ էլ: Ես բոլորի հանդեպ շատ դրական եմ տրամադրված: Եթե հասել ենք այս փուլին, ուրեմն ամեն մեկս մեր տեսակով արժանի ենք հաղթանակի:

-Թեև առավելագույն միավորներն եք հավաքել, համացանցում կարծիքները բևեռացված են:Ոմանք Ձեզ չեն տեսնում ֆավորիտի կարգավիճակումՀետևո՞ւմ եք կարծիքներինԻնչպե՞սեք վերաբերում քննադատություններին:

-Շատ նորմալ և բնական է, որ համացանցում թեժ և բևեռացված քննարկումներ են: Ես շատ նորմալ և մարդկային եմ վերաբերվում այդ ամենին: Պարտադիր չէ, որ բոլորին դուր գա իմ արվեստը: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն ասել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են և գնահատում են իմ արվեստը:

 -Գաղտնիք չէոր վերջին տարիներին Արթուր Գրիգորիչը թույլ չի տալիս իր արտիստներինմտնել հեռուստատեսությունԻնչպե՞ս արձագանքեց Ձեր որոշմանը՝ մասնակցել «ԴեպիԵվրատեսիլին»:

-Արթուր Գրիգորիչն ինձ այնքան է վստահում, որ գիտի՝ եթե անգամ ես հեռուստատեսություն եմ մտնում, երբեք անորակ ոչինչ չեմ անի և իրեն չեմ ջղայնացնի:)

 դեպշատերը Ձեր հաղթանակը կապում են Արթուր Գրիգորիչի գործոնի հետԻ՞նչ կասեքայդ մասին:

-Անիմաստ է ինչ-որ բան ասելը: Ինչ էլ ասեմ, միևնույն է, ամեն մեկը պիտի մտածի այն, ինչ ուզում է: Անկեղծ, ես շատ հեռու եմ շոուբիզնեսային նման քննարկումներից և ինտրիգային խառը իրավիճակներից: Ես ինտրիգային մարդ չեմ: Ինձ անհնար է ներգրավել նման բաների մեջ:) Ինձ բացարձակ չեն հետաքրքրում նմանատիպ խոսակցությունները:

-Միշտ նշել եքոր չեք սիրում մրցույթներայդուհանդերձ որոշեցիք մասնակցել «ԴեպիԵվրատեսիլին»: Ինչպե՞ս ստացվեց:

 -Նաև նշել եմ, որ ինձ գրանցել են, ես ինքս չեմ արել դա: Անկախ նրանից՝ կշարունակե՞մ մնալ նախագծում, թե՝ ոչ, հիմա արդեն պիտի արդարացնեմ մարդկանց սպասումեները, քանի որ հասել եմ կիսաեզրափակիչ, այն էլ՝ այսպիսի արդյունքով:

 Հիմա երբ մրցութային թեժ պայքարում եքմիևնույն ժամանակ, առաջատարի՞նչ եք զգում:Վերանայե՞լ եք Ձեր կարծիքը:

 -Անչափ հաճելի է: Մինչև հիմա էմոցիաներս այնքան շատ են, որ մի քանի ամիս հաստատ կապրեմ այդ հաճելի զգացումներով: Երբ ժողովուրդը գնահատում է քեզ, դա ամենահաճելին է:

 Պատկերացնո՞ւմ եք Ձեզ «Եվրատեսիլի» բեմում:

 -Այո, պատկերացնում եմ, քանի որ ունեմ հրաշալի ընկերներ և թիմ, որոնք իմ կողքին են:  Միասին հաստատ կարող ենք Հայաստանը ներկայացնել ամենաբարձր որակով և պրոֆեսիոնալ կերպով: Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին: Աստված բոլորիս հետ, որը բարին է, դա էլ կլինի:

 -Ժամանակին ունեիք հայտնիություն, հետո դադար ունեցաք, որից հետո վերադարձը բումային չէր: Գործունեություն ծավալում էիք, սակայն ոչ լայն հասարակության համար: «Դեպի Եվրատեսիլը» անկախ իր ելքից Ձեզ կրկին հայտնիություն բերեց: Ի՞նչ եք պատրաստվում անել ապագայում, որպեսզի հանրությունը կրկին չմոռանա Ձեզ:

 -Երբեք ինչ-որ բան անելուց առաջ չեմ մտածել հայտնի դառնալու մասին: Ինձ համար հայտնի լինելն ինքնանպատակ չէ: Ավելի կարևորում եմ կատարածս գործում ազնիվ լինելը: Երբ ունեմ ասելիք, փորձում եմ հնարավորինս բարձր որակով արտահայտել այն: Իհարկե, հաճելի է, երբ այն դառնում է մասսայական ու սիրվում հանրության լայն շերտերի կողմից, հետևաբար շարունակելու եմ աշխատել կատարելագործվել:

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders