Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդարանական լսումների առանցքում պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման խնդիրներն էին

POLITICS

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ բարձր պատրաստականություն ունեցող պահեստազորը ժամանակակից մարտունակ զինված ուժերի առանցքային բաղադրիչներից է, երկրի ռազմական անվտանգության համակարգում այն ունի կարեւոր դերակատարություն եւ համակարգում ակնկալվող բարեփոխումները պետք է ուղղված լինեն ազգային անվտանգության մարտահրավերների արագ եւ համարժեք արձագանքմանը, պաշտպանական կարողությունների հետագա ամրապնդմանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է պահեստազորի կարիքների եւ ռեսուրսների վերագնահատումը, պահեստազորային պատրաստության մակարդակի բարձրացումը եւ այդ նպատակով արդյունավետ նոր մեխանիզմների ստեղծումը:

Պահեստազորի խնդիրները պարոն Նահապետյանը երեք հիմնական խմբի է դասել՝ օրենսդրական, կառուցվածքային-ինստիտուցիոնալ եւ ֆինանսական: Նրա համոզմամբ՝ օրենսդրական եւ իրավակիրառ մակարդակում անհրաժեշտ են հավելյալ մեխանիզմներ պահեստազորային պատրաստության նոր պահանջներ սահմանելու եւ կիրառելու, վարժանքների, վարժական հավաքների եւ զորավարժությունների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ, որոնք կապված էին նաեւ հայրենիքի պաշտպան-կամավորականների՝ բանակին լիարժեք ինտեգրմանը, կառավարմանը եւ մարտական պատրաստականությանը: Նրա գնահատմամբ՝ այդ խնդիրների լուծումը նույնպես պահանջում է հստակ իրավակարգավորւմներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պահեստազորային պատրաստության նոր մոդել մշակելու եւ ընդունելու անհրաժեշտություն կա: Նրա խոսքով՝ պետք է առավել արդյունավետ կազմակերպել պարտադիր զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետագա վարժանքների իրականացումը, պահեստազորային համակարգում նրանց ինտեգրումը եւ բանակի հետ նրանց շարունակական կապի ապահովումը: Այս համատեքսում պարոն Նահապետյանը կարեւորել է ՏԻՄ-զինվորական կոմիսարիատներ արդյունավետ փոխգործակցությունը: Նշվել է, որ անհրաժեշտ է պահեստազորային այնպիսի համակարգ, որն ի զորու կլ ինի բանակի հետ արագ ինտեգրմամբ ապահովել երկրի ռազմական անվտանգությունը: Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել պայմանագրային պահեստազորային համակարգի կատարելագործումը:

«Համոզված եմ, որ պետությունն ունի արհեստավարժ պահեստազոր ունենալու համար բավարար նախադրյալներ, ուստի եւ միջազգային լավագույն փորձի հաշվառամբ կարող ենք ձեւավորել մեր իրողություններին համահունչ ճկուն եւ կենսունակ պահեստազորային համակարգ»,- ընդգծել է պարոն Նահապետյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորահավաքի հաջողության գործոնները, պահեստազորայինների պատրաստման գործընթացը, պահեստազորում ընդգրկվելու եւ հաշվառվելու կարգը, զինվորական վարժանքների կազմակերպումը, պահեստազորային սպաների, սերժանտների ու շարքայինների ռազմական հմտությունների կատարելագործման եւ վերապատրաստման գործընթացը: Պարոն Քոչունցը պահեստազորայինների պատրաստման գործընթացը կատարելագործելու նպատակով առաջարկել է օրենսդրական փոփոխություն կատարել, ո րպեսզի ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ ժամանակ տարածվի նաեւ ՀՀ քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ: Ի թիվս մի շարք առաջարկների հնչել են նաեւ հնարավոր չափով զորահավաքային միջոցառումներն ավելացնելուն, զինված ուժերը զորահավաքային ռեսուրսներով զորահամալրման ներկա համակարգը անփոփոխ թողնելուն, կամավորական ստորաբաժանումների կազմավորումը, հանդերձավորումը եւ զինումը նրանց բնակությանը մոտ զորամասերում իրականացնելուն վերաբերող եւ այլ առաջարկներ:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում կարեւորել են խորհրդարանական լսումների անցկացումը եւ անդրադարձել մի շարք հարցերի, որոնք առնչվում էին պահեստազորային հավաքների կազմակերպման հաճախականությանը, ուժային կառույցների միջեւ համագործակցության ձեւաչափերին, պահեստազորային համակարգի կատարելագործմանը միտված քայլերին: Համակարգի արդյունավետ գործունեության իրականացման եւ խնդիրների լուծման հարցում կարեւորվել է համալիր մոտեցումը:

Պահեստազորի բնագավառում միջազգային փորձը, մասնավորապես Ուկրաինայի հաջողված փորձն ու ոլորտում իրականացված բարեփոխումներն իր ելույթում ներկայացրել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Վլադիմիր Կոպչակը:

Քննարկումների ավարտին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ համակարգի կատարելագործումը պաշտպանության ոլորտում մեր երկրի քաղաքականության առանցքային ուղղությունն է լինելու առաջիկա տարիների ընթացքում, եւ այդ քաղաքանությունը պահանջում է նաեւ որոշակի վերանայումներ, այդ թվում նաեւ օրենսդրական մակարդակում: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին ամբողջապես կձեւավորվի պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը, նոր եւ հստակ իրավակարգավորումներ կտրվեն պահեստազորային համակարգի առանձին բաղադրիչների կարգավորման հարցում:

Պարոն Նահապետյանը վստահեցրել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական, Պաշտպանության նախարարության հետ հարթակներ կստեղծվեն՝ քննարկելու համար բնագավառի կատարելագործմանը միտված քայլերը:

Նիստի երկրորդ մասն անցկացվել է դռնփակ ընթացակարգով: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank