Բուհում ուսումնառությունը համարել են ավելորդ քաշի պատճառներից մեկը
SOCIETYՎերմոնտի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ քոլեջների ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում, միջին հաշվով, շուրջ հինգ կիլոգրամ քաշ են հավաքում: Աշխատության եզրակացությունների մասին համառոտ պատմում Է EurekAlert!-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականները չափել են ուսանողների քաշը եւ մարմնի զանվածի ինդեքսն առաջին եւ վերջին կուրսերում եւ համեմատել արդյունքները: Այսպես, ուսումնառության սկզբում սովորողների միջին քաշը կազմել Է 66 կիլոգրամ, իսկ վերջում՝ 71 կիլոգրամ:
Հետազոտության համաձայն՝ առաջին կուրսում ավելորդ քաշից տառապել Է ուսանողների ընդամենը 23 տոկոսը: Ուսումնառության ավարտին այս ցուցանիշը հասել Է 41 տոկոսի, այսինքն՝ ավելացել Է 78 տոկոսով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



