Հոսանքը նույնպես թեյավճարով կամ «ինչքան շատ տաս, քո պատիվն ա»
ECONOMICS«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Չնայած համապատասխան կառույցների հավաստիացումներին՝ երեկվա դրությամբ քաղաքացիների մեծ մասն այդպես էլ չի կարողացել վճարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց: Տվյալները պարզապես դեռ չեն ստացվել:
«ՉԻ» - Դե հիմա տվյալներ են՝ մի երկու օր էլ թող ուշանան, խնդիր չկա: Բայց զավեշտն այն է, որ «Հայփոստի» կետերից մեկում (կարծում ենք՝ մյուսներում էլ է այդպես եղել) այցելուներին առաջարկում էին «աչքաչափով» ինչ-որ գումար վճարել հոսանքի դիմաց՝ որպես կանխավճար: Հետն էլ իբր կատակում էին՝ «ինչքան շատ տաք, ձեր պատիվն ա», ապա ավելի լուրջ ասում. «Եթե գիտեք ինքան ա՝ կարող եք վճարել»:
Մի խոսքով՝ հնարավոր է, առաջիկայում ՀԷՑ-ին նաեւ «չայեվո» թողնենք: Դա հարցի բավականին արդյունավետ լուծում կլինի: Կան, չէ՞, սրճարաններ, որտեղ մատուցողուհիներն աշխատում են առանց աշխատավարձի՝ միայն «չայեվո»-ի վրա: Կարելի է նույն ձեւով լուծել նաեւ հոսանքի թանկացման հարցը, սակագինը թողնել նույնը ու պակասուրդը լրացնել սպառողների թողած թեյավճարների հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում