Մանչեսթեր Յունայթեդն այլևս չի ցանկանում կորցնել Մխիթարյանին երկար ժամանակով
SPORTՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում լավ թափ էր առել «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն նա, ցավոք, չի կարող մասնակցել «Կրիստալ Փելասի» հետ հանդիպմանը վնասվածքի պատճառով:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ Մխիթարյանի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ և վերջինս կարող է մասնակցել ծննդյան տոներին կայանալիք խաղերին:
«Հույս ունենք, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել ծննդյան տոներին կայանալիք խաղերին: Կարծում ենք, որ դա հնարավոր է: Երբ Մխիթարյանին տեսա պատգարակի վրա, կարծեցի, թե ամեն ինչ լուրջ է: Երբ այդ ամենը դիտեցի արդեն հեռուստացույցով, ավելի վախեցա:
Ցավում եմ, որ նա բաց է թողնելու թիմի առաջիկա հանդիպումներն իր լավագույն ժամանակահատվածում: Ամեն դեպքում, մենք նրան չենք կորցրել երկար ժամանակով»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում indianexpress.com-ը:
Դեկտեմբերի 14-ին և 17-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Կրիստալ Փելասի» և «Վեսթ Բրոմվիչի» հետ:
Դեկտեմբերի 26-ին Մոուրինյուի գլխավորած թիմը տնային հանդիպում կանցկացնի «Սանդերլենդի» հետ: Սպասվում է, որ Մխիթարյանը կմասնակցի այդ հանդիպմանը: