Չիլիում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ
SOCIETYՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից սեպտեմբերի 17-ին` ժամը 08.20-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների, երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 15 վիրավոր, շենքերի և շինությունների մասամբ փլուզումներ:
Հայտարարվել է ցունամիի վտանգ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



