Աշխարհի ամենաբարձր շենքի տանիքից տեսարանը ցնցել է Instagram-ի օգտատերերին (տեսանյութ)
VIDEOԴուբայի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ Ալ Մաքթումն Instagram-ի իր էջում զետեղել է տեսագրություն, որը նկարահանվել է աշխարհի աենաբարձր շենքի՝ Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի դիտահարթակներից մեկից:
Արքայազնի Instagram-ին բաժանորդագրված է ավելի քան 4 միլիոն օգտատեր, եւ հրապարակումից մի քանի օր անց տեսահոլովակը հավաքել է ավելի քան 900 հազար դիտում: Բաժանորդներին հիացրել է ամպերի մեջ թաղված քաղաքը եւ արաբական աշխարհի «մարգարտի» ճարտարապետական ձեւերի ցնցող բազմազանությունը
Երիտասարդ շեյխի կարողությունը գնահատվում է 18 միլիարդ դոլար: Արքայազնը 34 տարեկան է եւ մինչ այժմ ամուսնացած չէ, ինչը նրան դարձնում է մոլորակի ամենանախանձելի ամուրիներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



