Rolex-ը գերճշգրիտ ժամանակաչափ Է ստեղծել
SOCIETYՇվեյցաիայի Rolex ժամացույցի ընկերությունը ներկայացրել Է Oyster Perpetual Datejust Pearlmaster նոր ոսկերչական մոդելը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ժամացույցն անցել Է բազմաթիվ ստուգումներ, որոնցից հետո դրան շնորհվել Է գերճշգրիտ ժամանակաչափի կարգավիճակ:
Մոդելը ներկայացված Է երկու տարբերակով. սպիտակ ոսկուց 34 եւ 39 միլիմետր տրամագծով կորպուսով եւ հնգաշար ապարանջանով: Ժամացույցի զարդարանքի համար պահանջվել Է 1,5 հազար ադամանդ: Oyster Perpetual-ի վրա տեղադրված Է շափյուղյա ապակի՝ պաշտպանված քերծվածքների գոյացումից:
Rolex-ը Շվեյցարիայի լյուքս դասի ժամացույցներ արտադրող Է: Ընկերությունը հիմնվել Է 1905 թվականին, դրա կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



