Թրամպը խոստանում է «լեզու գտնել» Պուտինի հետ, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամպը բանավեճերի ընթացքում հայտարարել է, որ եթե ինքը ԱՄՆ նախագահ ընտրվի, կկարողանա «լեզու գտնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hill-ը:
«Ես կարող էի լեզու գտնել Պուտինի հետ»,- ասել է միլիարդատերը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել Սիրիայի նախագահ Բաշար Աասադի ռեժիմին Մոսկվայի ցուցաբերած ռազմական օգնության կապակցությամբ:
«Ես կխոսեի նրա հետ, ես նրա հետ լեզու կգտնեի: Ես հավատում եմ, որ դա ինձ կհաջողվեր, բայց ես կարող եմ սխալվել, այդ դեպքում գուցե ստիպված կլինեի մեկ այլ ճանապարհ ընտրել, բայց ինձ թվում է ՝ ես կկարողանայի լեզու գտնել համաշխարհային շատ առաջնորդների հետ, ում հետ այս երկիրը չի կարողանում լեզու գտնել»,- հավելել է Թրամփը:



