Օլանդն ու Մերկելը հանդես են գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարացնելու օգտին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 13-ին հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերություններում սահմանափակիչ միջոցները երկարացնելու օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նրանք արել են Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Անհրաժեշտ կլինի վերստին երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, չնայած այն բանին, որ մենք ավելի մեծ առաջընթաց կցանկանայինք Մինսկի համաձայնությունների իրականացման գործում»,-հայտարարել Է Գերմանիայի կանցլերը:
Իր հերթին Օլանդը նշել Է, որ եթե Մինսկի համաձայնությունները չիրագործվեն, «պատժամիջոցները կշարունակվեն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



