Թուրքիայում ուսուցիչը աշակերտներին ստիպել է լուսանկարվել կախաղանի պարանով
SOCIETYՍտամբուլի Բաշաքշեհիր թաղամասի տարրական դպրոցներից մեկում ուսուցիչը հանձնարարել է դասարանի աշակերտներին լուսանկարվելու դիրք ընդունել կախաղանի պարանը ձեռքներում: Ստացված լուսանկարն ուսուցիչը «Արդարություն ենք ցանկանում» գրառմամբ հրապարակել է սոցցանցերում` այդպիսով երկրում մահապատժի վերականգնման կոչ անելով: Ինչպես հ աղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Համացանցում հայտնված լուսանկարը խիստ բացասական արձագանքի է արժանացել, ինչի հետևանքով ուսուցիչը նախ հեռացրել է լուսանկարը, ապա փակել սոցիալական ցանցում իր հաշիվը:
Խնդրի առնչությամբ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Թունջայ Օզքանը պահանջել է կրթության նախարարությունից հետաքննություն իրականացնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



