Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Աղջիկներ, մի´ արեք այդպես. Դիանա Շատվերյանի խորհուրդները՝ ինչ հագնել և Չհագնել Ամանորին

PHOTO

 Tert.am Life-ը գրում է

Ամանորի գիշերվա զգեստի ընտրությունը շատ կարևոր է յուրաքանչյուր աղջկա համար: Այս օրերին արդեն աղջիկների թոփ թեման «ինչ հագնել Ամանորին» հարցն է: Tert.am Life-ը ներկայացնում է դիզայներ Դիանա Շատվերյանի խորհուրդները՝ Ամանորի թրենդների և հակաթրենդների մասին:

 Դիանան առանձնացրել են «կարելի»-ներ և «չի կարելի»-ներ ռեստորանի, ակումբի և տան համար:

 Ինչ հագնել ռեստորանում      

             Ձմռանը մարդիկ փորձում են ձգտել մուգ գույների: Դա ճիշտ է, առավել ևս, երբ չես կարողանում կողմնորոշվել բաց գույների մեջ: Սա չի նշանակում, որ բաց գույները նորաձև չեն: Պարզապես պետք է հաշվի առնել որոշ դետալներ. գունային համադրությունը պետք է ճիշտ անել:

 Զգեստն ամառային են դարձնում գունային գամման, ձևվածքը, կտորի որակը: Եթե վառ գույնի զգեստ ես հագնում, այն պետք է ձիգ կտորից լինի, եթե բարակ զգեստ ես հագնում, պետք է մուգ գույնի ընտրես: Կարելի է նաև համադրել այս երկուսը: Սա ավելի ճիշտ ու տեղին է, սակայն ավելի բարդ:

 Ինչ Չհագնել ռեստորանում

 Հակաթրենդ 1 - Շատ մարդիկ հագնում են իրենց ծաղկավոր կամ բաց գույնի ամառային զգեստը՝ կարծելով, թե դա կարող են ներկայացնել որպես տոնական: Խոսքը, օրինակ, շիֆոնից սարաֆանների մասին է, երբ ակնհայտ տեսանելի է, որ դա ամառային երկար զգեստ է: Շիֆոնն էլ իր տարբեր տեսակներն ունի, օրինակ՝ ամռանը շատ ավելի բարակ է: Ձմռանը այն պետք է ճիշտ դիզայնով համադրված լինի, այլապես ամառային տպավորություն կթողնի:

 Բարակ զուգագուլպա, բարակ զգեստ և ամառային կոշիկ հագնելը գեղեցիկ չէ: Ակնհայտ է, որ մարդը սառչում է: Այդ դեպքում զգեստի էֆեկտը հակառակ է աշխատում. մարդն ուզո՞ւմ էր տարբերվել, տարբերվում է, սակայն մաշկի գույնը փոխելով և ոչ ադեկվատ տեսքով:)

 Հակաթրենդ 2 - Երբ ամառային շիֆոնից կարճ զգեստը հագնում են հաստ և մուգ զուգագուլպայով: Զուգագուլպան չի փրկում իրավիճակը, հասկանալի է, որ դա ամառային զգեստ է: Նման համադրությունն ավելի վատ է:

 Հակաթրենդ 3 - Եթե մենք լսել ենք, որ ծանր կտորները գեղեցիկ է համադրել թեթև կտորների հետ, դեռ չի նշանակում, որ ձմեռային հաստ բլուզը պետք է հագնել շատ բարակ կիսաշրջազգեստի հետ ու էդպես գնալ ռեստորան: Եթե բլուզի վրա կան քարիկներ, դեռ չի նշանակում, որ այն նախատեսված է  ռեստորանի համար:

 Հակաթրենդ 4 - Հաճախ մտածում են, որ casual «սվիթշոթերը» նորաձև են, հագնում են  դրանք կիսաշրջազգեստի հետ և գնում ռեստորանային համալիր՝ առանց հաշվի առնելու իրենց տարիքը: Եթե դու 12-14 տարեկան չես, որպեսզի առաջին հերթին հարմարավետությունը հաշվի առնես, սխալ է նման բան անելը: 20 տարեկանից հետո դա անհետաքրքիր է:

 Հակաթրենդ 5 – Անընդունելի է ռեստորանային համալիր գնալ երկարաճիթ կոշիկներով: Նորաձևության ոչ մի կանոնի չի ենթարկվում, երբ հագնում են շատ բարձր պլատֆորմով կամ կրունկներով երկարաճիթ կոշիկներ, մարմնագույն զուգագուլպա, կիասաամառային զգեստ: Ռեստորանում ավելի ճիշտ է հագնել կոշիկ, բայց ոչ մի դեպքում չի կարելի մարմնագույն զուգագուլպայով հագնել բաց քթով կոշիկ: Երբեք չանեք նման բան:

 

 Ինչ հագնել ակումբում

 Եթե ակումբում ես, թույլատրելիի սահմաններն ավելի մեծ են՝ սկսած շորտերից և տաբատներից մինչև կիսաշրջազգեստներ և զգեստներ: Ակումբում կարող եք ավելի կոկտեյլային զգեստներ հագնել: Կարող են լինել կարճ, փայլուն, երևացող, գունեղ զգեստներ: Կարելի է հագնել նաև կորսետային՝ առանց թևքի զգեստ: Կորսետը դեռ չի նշանակում, որ զգեստն ամառային է: Կտորի որակը և համադրությունը պետք է ճիշտ լինի: Զգեստը անպայման պետք է համապատասխանի զուգագուլպային և կոշիկին:

 Ինչ Չհագնել ակումբում

 Հակաթրենդ  - Ակումբում էլ գեղեցիկ չեն նայվում երեկոյան՝ մինչև հատակ հասնող զգեստները: Դրանք տեղին չեն: 

Ինչ հագնել տանը

 Տանը կարելի է հագնել շորիկներ, համադրել հետաքրքիր բրոշների հետ: Կարելի է ընտրել ամանորյա թեմատիկայով բրոշներ: Կան մարդիկ, ովքեր սիրում են բրոշներ, կան մարդիկ, ովքեր սիրում են գեղեցիկ գործվածքով զգեստներ: Այդպիսի զգեստները կարելի է համադրել գիպյուռի հետ: Եթե տոները տանն եք դիմավորելու, կարելի է հագնել ցածր կոշիկներ՝ ավելի մոտ առօրյա տեսքին: Գեղեցիկ տեսք ունենալու համար անպայման չէ բարձրակրունկներով լինել:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns