Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Զինծառայողների հատուցման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ի քննարկմանը ներկայացվեց պարտադիր բաղադրիչով

SOCIETY

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պատգամավորներն արել են մի շարք դիտողություններ և որոշ դրույթների հ ետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, որոնց վերաբերյալ պարզաբանումներ տրվել են դեռևս օրենսդրական նախաձեռնության առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: «Այնուամենայնիվ, մենք մեկ անգամ ևս անդրադարձել ենք գրավոր ներկայացված բոլոր առաջարկներին, որի արդյունքում դրանց մի մասն ընդունվել է, իսկ մյուսները չեն ընդունվել համապատասխան պատճառաբանություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ քննարկումներ է անցկացրել նաև հասարակության ամենալայն շերտի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար իրենց դիրքորոշումները, մոտեցումները և առաջարկները ներկայացված նախագծերի վերաբերյալ: «Ներկայացված առաջարկները հիմնականում վերաբերվում են օրենքի հետադարձ ուժի, պրոգրեսիվ վճարման սկզբունքի կիրառման, ինչպես նաև վճարման ենթակա գումարներն այլ աղբյուրներից հավաքագրելու գաղափարին»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով օրենքին հետադարձ ուժ տալու առաջարկներին՝ նախարարն ասաց, որ օրենքի նախագծի նպատակն է ներդնել ապահովագրական համակարգ, որը պետք է ուժի մեջ մտնի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած դեպքերի համար հատուցումը կարող է իրականացվել բացառապես օգնության կարգով՝ կապված հիմնադրամի ֆինանսական միջոցների հետ:

Պրոգրեսիվ վճարման սկզբունքի վերաբերյալ արված առաջարկների հետ կապված նախարարը նկատեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ դրոշմանիշային վճարն անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, և անձի կողմից աշխատավարձի միջոցով ստացված եկամտի չափի հետ չպետք  է առնչություն ունենա:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ նախատեսվող վճարման ենթակա գումարներն այլ աղբյուրներից հավաքագրելու գաղափարն առաջ քաշելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ խոսքը գնում է ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճարի միջոցով ապահովագրական համակարգ ներդնելու մասին և այդ առումով բոլոր հնարավոր այլ աղբյուրները կարող են ունենալ միայն լրացուցիչ օժանդակ աջակցություն:

Նա պատգամավորներին ևս մեկ անգամ վստահեցրեց, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման, հասարակության վստահությունը վայելող պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ, ինչի արդյունքում միանվագ վճարվող ապահովագրական գումարների չափերը ներկայումս տրամադրվող գումարների չափերի համեմատությամբ կբարձրանան բազմապատիկ անգամ: Նախարարի խոսքով՝ սա իր հերթին խթան կհանդիսանա ռիսկային պայմաններում ծառայող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարձրացման համար:

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև օրենքի նախագիծը կամավոր սկզբունքով ընդունելու առաջարկներին և այդ թեմայի շուրջ քննարկումներին: «Այդ քննարկումների արդյունքում անընդհատ որպես օրինակ բերվում էր «Մարտիկ» հիմնադրամը, որը իր գործունեությամբ, կարծես թե,  այնպես է ստվերել այս գաղափարը, որ անհնար է այլևս մարդկանց համոզել դրա արդյունավետության մեջ և պետք է կամավոր իրականացվի: Ես բոլոր առկա բաց աղբյուրներում մանրամասն ուսումնասիրել եմ «Մարտիկ» հիմնադրամի հրապարակած հաշվետվությունները: Պետք է ասեմ, որ «Մարտիկ&raqu o; հիմնադրամի պարագայում պատկերը բավականին մտահոգիչ է, որովհետև երկար տարիների գործունեության ընթացքում հիմնադրամի նվիրատուների թիվը որևէ տարում չի գերազանցել 7 հազարը: Նվիրատուների գերակշիռ մեծամասնությունը եղել են զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ: Բոլոր տարիների ընթացքում հավաքագրված գումարները կազմել են 1 միլիոն 200 հազար դոլար: Բոլոր այդ գումարներն անձեռնմխելի են և դրված են բանկերում՝ հիմնադրամի հաշիվներին, որևէ կոպեկ այդ մայր գումարից չի ծախսվել: Հիմնադրամից որոշակի աջակցություն է տրվել սոցիալական խնդիրներ ունեցող զինծառայողների ընտանիքներին: Ես սա հնչեցնում եմ՝ ցույց տալու համար, որ միշտ չէ, որ ակնհայտ թվացող լուծումն ամենաարդյունավետն է: Մենք ընտրել ենք այս մոտեցումը, երբ, կարևորելով այս գաղափարը, առանձին տողով հնարավորություն ենք ստեղծել  յուրաքանչյուր քաղաքացու համար, որ ապրիլյան պատերազմի օրերին դրսևորած կամքին տրվի իրավական և  կազմակերպված լուծում»,- եզրափակեց նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է բացառապես մարտական գործողությունների մեջ ներգրավված զինծառայողների հատուցմանը:

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution