Հայաստանում կանցկացվեն Էրմիտաժի օրեր
SOCIETYՊետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին դեկտեմբերի 12-13-ը Երևանում է գտնվում: Լրագրողների հետ զրույցում տնօրենը նշեց, որ Հայաստանում պարբերաբար Էրմիտաժի օրեր են անցկացվելու: «Էրմիտաժի օրեր անցկացնելու նախագիծը շատ հետաքրքիր է: Այն երկու երկրների մասնագետների միջև փորձի փոխանակման հիանալի մեխանիզմ կարող է լինել»,-«Ար մենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:
Պիատրովսկին ընդգծեց, որ էրմիտաժի գործընկերները կժամանեն Հայաստան, կանցկացվեն վարպետության դասեր թանգարանային գործի և այլ թեմաների վերաբերյալ, կիրականացվեն գիտական դասախոսություններ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր և այլն: «Հայաստան կգա էրմիտաժյան ոգին»,-ասաց տնօրենը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



