Ինչ նվիրել կենդանակերպի տարբեր նշաններին
PHOTOՄոտենում են ամանորյա տոները և պետք է սկսել մտածել, թե ինչ ենք նվիրելու մեր սիրելիներին։ dlya-sebya.com-ը գրում է, որ նվերի ընտրությունը բավականին դժվար գործ է, և հենց այդ պատճառով էլ մենք կհեշտացնենք այդ ընտրությունը։
Ահա, թե ինչ է պետք նվիրել կենդանակերպի տարբեր նշաններին։
Խոյերի բնավորությունը շատ բարդ է , նրանց ներսում կրակ կա։ Այս պատճառով էլ նրանց կարելի է կարմիր գույնի իրեր նվիրել կամ վառ գույների նկար, ծաղկաման և այլն։ Ինչպես նաև կարող եք տրամադրությունը բարձրացնող կատակ-նվեր մատուցել։
Ցլերը սիրում են թանկարժեք նվերներ մատուցել և իհարկե, սիրում են նույնպիսի նվերներ ստանալ։ Նրանց կարող եք մեծ տուփով շոկոլադ նվիրել, թանկարժեք ժամացույց, գեղեցիկ սպասք և այլն։
Երկվորյակները նորություն են սիրում, այս պատճառով էլ նրանց պետք է նվիրել ինչ ոչ բան, որը կապված կլինի իրենց նոր հոբիի հետ։ Լավ կլինի, որ դա հենց նրանցից ճշտեք։ Ինչպես նաև կարող եք նրանց նոր տեխնիկա նվիրել։
Խեցգետինները գնահատում են ընտանիքն ու ընկերներին։ Նրանք հավատում են, որ եթե որևէ բան ցանկանան իրենց ընկերոջ մոտ, ապա նա անպայման կհիշի դա ու կնվիրի նրանց։ Այնպես որ հիշեք, թե ինչ էին ցանկանում ձեր ընկերները։
Առյուծները սովոր են միշտ ուշադրության կենտրոնում լինել։ Նրանց համար շատ կարևոր է ձեր ուշադրությունն ու ձեր մատուցած նվերը։ Այդ պատճառով էլ նրանց այնպիսի նվեր մատուցեք, որը ոչ միայն թանկարժեք կլինի, այլև լավ տեսք կունենա։
Կույսերին պետք է այնպիսի բան նվիրել, որը կօգտագործվի։ Կույսերի համար շատ կարևոր է, որ ձեր մատուցած նվերը պետք գա նրանց։ Այդ պատճառով էլ կարող եք հագուստ կամ կենցաղային իրեր նվիրել։
Կշեռքների համար կարևոր չէ, թե ինչ նվեր եք նրանց մատուցել՝ մեծ, փոքր, թանկարժեք, էժան․․․կարևոր է միայն, որ դուք հիշել ու նվեր եք գնել նրա համար։ Այս դեպքում հիանալի կհամապատասխանեն սեփական ձեռքերով պատրաստված նվերները։
Կարիճները գնահատում են ձեր նվերի օրիգինալությունը։ Կարող եք կին Կարիճներին գեղեցիկ ներքնազգեստ, իսկ տղամարդկանց լողազգեստ նվիրել։ Ինչպես նաև կարող եք խիզախ լինել ու որևէ էրոտիկ իր նվիրել՝ նրանց դուր կգա։
Աղեղնավորներին կարող եք էքստրեմալ նվերներ մատուցել։ Դա կարող է լինել հեծանիվ կամ ինչ որ տուրիստական ծրագիր։ Ամեն դեպքում, կենդանակերպի այս նշանները սիրում են ադրենալինը։
Այծեղջյուրներին ուրախացնելու համար պրակտիկ նվերներ ընտրեք։ Կարող եք նրանց զարդեր նվիրել, կենդանակերպի այս նշանները սիրում են գեղեցիկ տեսք ունենալ։
Ջրհոսները սիրում են օրիգինալ ու յուրօրինակ նվերներ։ Իհարկե, սեփական ձեռքերով պատրաստված նվերը լավագույն տարբերակներից մեկն է, սակայն կարող եք նաև օրիգինալ կահույք կամ հնաոճ իր նվիրել։
Ձկները երազող ու թեթև են, նրանց հենց այդպիսի նվեր է հարկավոր։ Նրանց համար կարևոր է, որ նվերի մասին երկար մտածեք, ընտրություն կատարեք ու այդ գործին լրջորեն վերաբերվեք։