Ամանորյա բաղադրատոմս. Տորթ «Փաթիլ» (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOԲաղադրամասեր՝
2/3 բաժակ ալյուր
1/3 բաժակ կակաոյի փոշի
2/3 բաժակ շաքարավազ
3/4 թեյի գդալ սոդա
3/4 թեյի գդալ շաքարի փոշի
1/4 թեյի գդալ աղ
1 ձու
1/4 բաժակ կաթ
3 թեյ գդալ բուսայուղ
Վանիլին
1/4 բաժակ կաթ
6 գրամ ժելատին
3 ձվի սպիտակուց
Սերուցք
75 մլ կաթ
135 գրամ կաթնային շոկոլադ
Շոկոլադե մուս (որը պատրաստման ձևը լինում է տուփի վրա)
Պատրաստման եղանակ՝
Ալյուրը, կակաոյի փոշին, շաքարավազը, սոդան, շաքարի փոշին, աղը միախառնել։
Ավելացնել ձուն, կաթը, բուսայուղը, վանիլինը, ջուրը։
Լցնել զանգվածը ջեռոցի ամանի մեջ, թխել 30 րոպե։
Վերին շերտը կտրել։
Ժելատինը, սպիտակուցը հարել։
Սերուցքը հարել։
Կաթը դնել կրակին, ավելացնել շոկոլադ։
Թողնել կրակին մինչ հալվի, հետո այս զանգվածը ավելացնել սերուցքին։
Ավելացնել ժելատինի ու սպիտակուցի խառնուրդը։
Լցնել խմորի շերտի վրա։
2 ժամ սառեցնել։
Ավելացնել շոկոլադե մուսը։
2 ժամ սառեցնել․
Թղթից փաթիլներ պատրաստել, շարել տորթի վրա, ցանել կակաո, հանել թղթերը։