Վալերի Հովհաննիսյան. «Տորպեդոն» ի զորու է դիմակայել Առաջին դիվիզիոնի ցանկացած թիմի
SPORTՌուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում (Առաջին դիվիզիոն) հանդես եկող Արմավիրի «Տորպեդոյի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին:
«Մրցաշրջանը կամփոփենք վերջում, քանի որ հիմա այս լուրջ ու ամբիցիոզ նախագծի միայն սկիզբն է: Ժամանակի սղության պատճառով մեզ չհաջողվեց համալրվել որակյալ ու բազմատիպ ֆուտբոլիստներով: Մենք ի զորու ենք դիմակայել Առաջին դիվիզիոնի ցանկացած թիմի, վաստակել մեր միավորները եւ ցուցադրել լավ ֆուտբոլ: Գլխավորն այն է, որ մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը դեռ չի հասել իր առավելագույնին եւ կարող է առաջադիմել»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Տորպեդոյի» կայքը:
Հիշեցնենք, որ 11-րդ տուրից հետո «Տորպեդոն» 8 միավորով 18-րդ տեղում է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



