Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհահռչակ 8 աստղ, ովքեր ողբերգական անցյալ են ունեցել

LIFE

1 Շարլիզ Թերոն

Այս օսկարակիր դերասանուհին ողբերգական անցյալ ունի: Նրա հայրը հարբեցող էր: Հարբած ժամանակ նա հաճախ բռնություն էր գործադրում ընտանիքի անդամների նկատմամբ: Ընտանեկան վեճերից մեկը չափից ավելի թեժացավ: Շարլիզի հարբած հայրը կրկին բռնության դիմեց՝ հարձակվելով նրա մոր վրա և սպառնալիքներ հնչեցնելով թե՛ Շարլիզի, թե՛ իր կնոջ հասցեին: Փորձելով պաշտպանել իր դստերն ու ինքն իրեն՝ Շարլիզի մայրը կրակեց ու սպանեց իր ամուսնուն: Այդ ժամանակ Շարլիզն ընդամենը 15 տարեկան էր:

2 Լեյտոն Միսթեր

Այս գեղեցիկ հոլիվուդյան աստղը բավականին բարդ ճանապարհ է անցել: Ծննդյան օրից ի վեր նրա կյանքը լի է եղել բարդություններով: Լեյտոնի ծնվելուց անմիջապես հետո նրա մորը բանտ տարան: Նա հայտնվել էր ճաղերի հետևում, որովհետև նա իր հոր, քրոջ ու Միսթերի հոր հետ մարիխուանայի բիզնեսի մեջ էր ներգրավված (նա օգնում էր մաքսանենգ ճանապարհով մարիխուանա տեղափոխել երկրից):

Օփրա Ուինֆրի

Այս սիրված ու ճանաչված աստղը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ծնողները դեռևս դեռահասներ էին, երբ Օփրան ծնվեց: Նրանք այդ ժամանակ բնակվում էին Միսսիսպիում: Օփրան շատ փոքր էր, երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին:

Վիսկոնսին տեղափոխվելուց հետո նրա ազգականները շարունակ սեռական ոտնձգություններ էին գործում նրա հանդեպ: Ինը տարեկանում Ուինֆրիին բռնաբարեցին: Դա ծանր հարված էր, որի մասին նա փորձում էր մոռանալ ալկոհոլի, թմրադեղերի և սեքսի միջոցով: 14 տարեկանում Օփրա Ուինֆրին հղիացավ: Վաղաժամ ծննդաբերության պատճառով նրա երեխան կարճ ժամանակ անց մահացավ: Օփրայի կյանքում մի նոր ու լուսավոր փուլ սկսվեց այն ժամանակ, երբ նա սկսեց հեռուստաընկերություններից մեկում աշխատել իբրև հաղորդավարուհի: Այդ ժամանակ նրա մտքով էլ չէր անցնում, որ իրեն վիճակված է դառնալ աշխարհի ամենահայտնի հեռուստաաստղերից մեկը:

4 Շանիա Թվեյն

SHANIA-TWAIN-at-the-2013-Billboard-Music-Awards-in-Las-Vegas-5

Այս կանադացի երգչուհին ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով: Նրա ընտանիքն այնքան աղքատ էր, որ հաճախ հարկ էր լինում պայքարել քաղցի դեմ: Երբ Շանիան 21 տարեկան էր, նրա մայրն ու խորթ հայրը մահացան ավտոճանապարհային վթարի ժամանակ: Դրանից հետո Շանիան ստիպված էր հոգ տանել ոչ միայն իր, այլև ընտանիքի մյուս երեխաների մասին, ովքեր իրենից տարիքով ավելի փոքր էին: 21-ամյա աղջկա համար սա այնքան էլ հեշտ բան չէր: Սկզբում նա չնչին վարձատրության դիմաց երգում էր հասարակ բարերում, սակայն որոշ ժամանակ անց բախտը ժպտաց նրան, և նա սկսեց իր աստղային կարիերան:

5 Քևին Սփեյսի

Քևին Սփեյսին բավականին տխուր մանկություն է ունեցել: Նա ինքը չի ցանկացել պատմել իր ողբերգական անցյալի մասին: Նրա փոխարեն այդ մասին պատմել է իր եղբայրը: Նա ասել է, որ իրենց հայրը սադիստ էր, ով հաճախ սեռական բռնության էր ենթարկում իրենց: Քևինի հայրը Ամերիկյան նացիստական կուսակցության անդամներից էր:

6 Դեմի Մուր

Դեմի Մուրը մեծացել է հարբեցող մոր ու խորթ հոր ընտանիքում: Նրա մայրը տառապում էր երկբևեռություն խանգարմամբ: Ինչպես հետևում է խանգարման անվանումից, այդ խանգարումն ունեցողները ապրում են երկու ծայրահեղության միջև: Մի պահ անձը կարող է շատ ուրախ թվալ, սակայն ընդամենը մի րոպե անց հանկարծակիորեն ընկճվել: Նրա խորթ հայրը ևս տարվել էր հարբեցողությամբ և հենց այդ պատճառով էլ չէր կարողանում կայուն աշխատանք գտնել: Գումարի բացակայության պատճառով ընտանիքը ստիպված էր 15 անգամ փոխել բնակության վայրը: Մուրի ծնողները կռվում էին իրար հետ՝ հաճախ դիմելով բռունցքների օգնությանը: 1980 թ.-ին Մուրի խորթ հայրն ինքնասպանություն գործեց: Մուրի աստղային կարիերան սկիզբ առավ 1982 թ.-ին, երբ նրան դեր առաջարկվեց մի հեռուստասերիալում:

7 Կիանու Ռիվզ

Այս նշանավոր դերասանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ արգելքներ է հաղթահարել: Ռիվզի հայրը լքեց նրան, երբ նա դեռ նոր էր սկսում քայլել: 1993 թ.-ին Ռիվզի մտերիմ ընկեր Ռիվեր Ֆենիկսը մահացավ թմրադեղերի չարաշահման հետևանքով: 2000 թ.-ի հունվարին Ռիվզն ու նրա զուգընկերուհի Ջենիֆեր Սայմը հողին հանձնեցին իրենց մեռելածին դստերը: Դրանից ընդամենը մի տարի անց Ջենիֆեր Սայմը մահացավ ավտովթարից:

8 Ռոուզ Մակգոուեն

Ռոուզ Մակգրոուենը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ընտանիքը «Աստծո երեխաները» անունը կրող աղանդավորական կազմաակերպության մեջ էին ներգրավված: Թեպետ այդ կազմակերպության առաջնորդներն ասում էին, որ իրենք ընդամենը ազատ սիրո կողմնակից էին, Մակգոուենը տեսնում էր, թե նրանք ինչպիսի այլասերված ապրելակերպ ունեին: Հարցազրույցներից մեկում Մակգոուենն ասել է, որ այդ կազմակերպության կին անդամներին վերաբերվում էին որպես գերիների և սեռական ոտնձգություններ գործում նրանց հանդեպ: Բարեբախտաբար, նրա կյանքի այս դաժան փուլը երկար չտևեց: Նրա հայրը դուրս եկավ այդ աղանդավորական կազմակերպությունից, երբ իմացավ, որ այնտեղ պատրաստվում են թույլատրել սեռական կապը երեխաների ու հասուն մարդկանց միջև:

Աղբյուրը` Slaq.am

Team Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)