Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ կանցկացնի Հալեպի իրադրության շուրջ
SOCIETYԱրաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դեկտեմբերի 15-ին արտահերթ նիստ կանցկացնի կազմակերպության մշտական ներկայացուցիչների մակարդակով՝ քննարկելու Հալեպի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես լրագրողներին հայտարարել Է տարածաշրջանային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին, «Հալեպի վատթարացող հումանիտար իրադրությունը քննարկելու համար հանդիպումը կանցկացվի Քաթարի խնդրանքով»:
Ավելի վաղ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հանդես Է եկել հայտարարությամբ, որում նշել Է, թե կազմակերպությունը, «չնայած Հալեպի իրադրության վրա Էապես ազդելու անկարողությանը, շարունակելու Է ուշադրություն հրավիրել սիրիական ժողովրդի տառապանքների վրա եւ շարունակելու Է արյունահեղության դադարեցմանն ուղղված ջանքերը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



