Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. Լևոն Մկրտչյան

SOCIETY

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի  տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար  դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և   ոլորտի այլ պատասխանատուներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղական դպրոցների մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների հարցը, ներկայացվել են առաջարկություններ խմբեր կազմելու հիմնական մոտեցումների ու սկզբունքների վերաբերյալ: Հիշյալ դպրոցների  ցանկն առաջիկայում կհաստատվի, որից հետո խմբի լիդերության պատասխանատվությունը  ստանձնած  յուրաքանչյուր դպրոց խմբում ընդգրկված դպրոցների հետ  համատեղ կմշակի տեսադասեր կազմակերպելու աշխատանքային ծրագիր և ժամանակացույց: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը, որպես խնդիր կարևորել է տեսադասերի գ նահատման արդյունավետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման մեթոդաբանությունը դեռևս մշակման և փորձարկման  փուլում է. «Բովանդակային առումով կրթակարգի ամենասկզբունքային խնդիրն առարկայական խմբերի և բնագավառների ճիշտ համամասնությամբ բաշխումն է: Երկրորդն արդեն մեթոդաբանության խնդիրն է՝ մենք պետք է նախ մշակենք և դպրոցներին առաջարկենք տեսադասերի և   էլեկտրոնային կրթության մեթոդիկա: Հաջորդ ամենակարևոր խնդիրն էլեկտրոնային գրադարանի ստեղծումն է, որտեղ պետք է ներբեռնել  կրթական ամբողջական և համակարգված բովանդա կություն՝ ըստ առարկաների և դասարանների: Համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար: Ընդ որում  բոլոր ուսուցիչներին պետք է տրվի, ինչպես  համակարգից  օգտվելու, այնպես էլ սեփական փորձն ու կարծիքն ազատ ամբիոնի ձևաչափով արտահայտելու հնարավորություն»,-նշել է նախարար  Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը նոր հանձնարարական է տվել՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը :

Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մասնագետների առաջարկությունենրը, ընտրվել է  հեռավար և էլեկտրոնային կրթության համար առավել արդյունավետ համարվող առարկայախումբը/ «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ/:  Քննարկման մասնակիցներն առանձնակի կարևորություն են տվել տեսադասերի  և հեռավար կրթության արդյունավետության խնդրին՝ ըստ դասարանների և հանրակրթության աստիճանների:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ  համայնքի ձևավորման ազգային ծրագրի»   նախագիծը, որը մշակվել է ԿՏԱԿ-ի կողմից:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe