Հալեպի արեւելյան մասը լքել են ավելի քան 350 զինյալներ
SOCIETYՕրվա ընթացքում ավելի քան 350 զինյալներ զենքը վայր են դրելՀալեպի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
«Զենքը վայր են դրել եւ քաղաքի արեւմտյան մաս են դուրս եկել 366 զինյալներ: Սիրիայի նախագահի որոշման համաձայն՝ 329 զինյալների ներում Է շնորհվել»,-ասել են կենտրոնում:
Նաեւ հաղորդվում Է, որ օրվա ընթացքում Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացած շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, դուրս Է բերվել 5992 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2210 երեխա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



