Հիմնավոր վերանորոգվել և մասնակի վերականգնվել են տասնյակ շենքերի տանիքներ
SOCIETYԱրտաշատ քաղաքում բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը ամենաօրակարգայիններից է: Հավանաբար այդ է պատճառը, որ քաղաքի նորընտիր ղեկավար Արգամ Աբրահամյանը ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել դրանց հիմնանորոգման ու մասնակի վերականգնմանը:
Այս պահին արդեն իսկ կան արձանագրված արդյունքներ. հիմնավոր վերանորոգվել են քաղաքի Իսակով փողոցի թիվ 72, թիվ 74, Արարատյան փողոցի թիվ 1, Խանջյան փողոցի թիվ 16, Երևանյան փողոցի թիվ 1, Պատկանյան փողոցի թիվ 62/4, Գործարանային փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքերի տանիքներն ամբողջությամբ:
Մասնակիորեն վերանորոգվել են ավելի քան 60 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Աշտարակի քաղաքապետարանում վստահեցնում են` գործընթացը չի ընդհատվելու, քաղաքային տնտեսության այս խնդիրը հնարավոր սեղմ ժամկետներում պետք է լուծում ստանա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



