Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Էվրիկա՜. Հայաստանի փրկության բանալին վերջապես «գտնված» է...

POLITICS

Ներքաղաքական դաշտում տիրող նախընտրական թոհուբոհի մեջ, երբ քաղաքական ուժերին ու դրանց ղեկավարներին հուզող թիվ մեկ հարցը դարձել է այն, թե ինչպես, ինչպիսի մեթոդների կիրառմամբ է հնարավոր դառնալու առաջիկա ընտրություններին հաջողություն գրանցել ու ներթափանցել օրենսդիր մարմին, հաճախ ոչ միայն նույն այդ քաղաքական ուժերի, այլև հասարակության կողմից մի տեսակ երկրորդ պլան է մղվում գաղափարախոսությունների հարցը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական պայքարի ողջ իմաստն ու էությունն է:

Պարզվում է՝ մինչ Հայաստանը բավական արագ տեմպերով գահավիժում է անդունդ, մինչ տնտեսության վիճակն օր օրի վատանում է, իսկ երկիրն էլ՝ ամիս առ ամիս դատարկվում, «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող քաղաքական ուժը, որն, ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ օրերս պաշտոնապես հայտարարեց քաղաքական դաշինք կազմելու մասին, արևմտյան որոշ քայքայիչ հովերով տարված, սկսել է փորձեր կատարել՝ ուշադրությո՛ւն, ՀՀ-ում թմրամոլությունն ու մարմնավաճառությունն օրինականացնելու:Առաջին հայացքից անհավատալի թվացող այս իրողության մասին տեղեկանում ենք, մասնավորապես, այլևս նորաստեղծ դաշինքի անդամ հանդիսացող Ալեն Սիմոնյանից:

«Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում, ամբողջ աշխարհում մարիխուանան օրինականացվելու է: Հասկանում եմ՝ այն, ինչ որ ասում եմ, ոչ պոպուլյար բան է, և մեր հանրությունը, որը սովետական ժամանակահատվածում է մեծացել և ծանոթ է «պլանքյաշ» արտահայտությունը, բացասական իմաստով է հասկանում այդ ամենը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնց ժամանակը գալու է և մենք խոսելու ենք դրանց մասին: Մարիխուանան և մարմնավաճառությունը շատ մեծ ստվեր են իրենցից ենթադրում, որից օգտվում են շատ մեծ քանակությամբ մարդիկ: Կարծում եմ՝ ոլորտները կարգավորելով և այդ ստվերը օրինական դաշտ բերելով՝ մեր տնտեսությունը զգալի աճ կունենա»,-էլեկտրոնային ռեսուրսներից մեկին տված իր հարցազրույցում խրոխտաբար պնդել է Սիմոնյանը՝ օրինակ բերելով Նիդերլանդները:

Էվրկա՜. պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական բանաձևը գտնված է այլևս, և դա, պարզվում է, Հայաստանը անառակության ու թմրամոլության որջ դարձնելու ուղին է. վե՛րջ արտագաղթին, հուսահատությանն ու աղքատությանը: Այո՛ «եվրոպական արժեքներին», բարեկեցությանն ու առաջընթացին...

Սարկազմը՝ սարկազմ, բայց մի հետաքրքաշարժ հարց չբարձրացնել՝ մենք, պարզապես, չենք կարող. տեղյա՞կ են արդյոք իրենք իրենց հայ հասարակությանը որպես ազգի փրկիչներ հրամցնող նորաթուխ քաղաքական դաշինքի պարագլուխներն իրենց թիմակիցների՝ հասարակության համար միանգամայն իրական վտանգ հանդիսացող գաղափարների իսկությունից. ենթադրելի է՝ այո: Եթե այո, ապա անմիջապես երկրորդ հարցը՝ մի՞թե այս՝ այլևս վայ քաղաքական դաշինքը, որի ղեկավարներն, ամեն մեկն իր հերթին, որպես ազգի «առաջնորդ» է ինքն իրեն երևակայում, իբր հոգու և մտքի խաղաղությունը ժողովրդի դարդից կորցրածներ, կիսում են իրենց ազատամիտ թիմակցի զազրելի հայացքները…

Եթե սույն հարցին տրվող պատասխանը դրական է, ապա դժվար չէ պատկերացնել, թե իրականում մենք գաղափարական ինչ «գիգանտի» հետ գործ ունենք՝ ի դեմս «ընդդիմադիր» դաշինքի, իսկ եթե ոչ, ուրեմն՝ գործ ունենք անկազմակերպ, անգլուխ մի քաղաքական երևույթի հետ, որի հետ հույսեր կապելը, առավել ևս՝ ճանապարհ անցնելը, պարզ հիմարություն կլիներ:

Փաստորեն՝ օրերս կայացած քաղաքական դաշինքի թիվ մեկ նպատակը, կարելի է ասել, այլևս պարզ է, իսկ տնտեսությունը խոր անդունդից դուրս բերելու այս ուժի ծրագիրը՝ միանգամայն հստակ՝ Հայաստանը դարձնել թրաֆիքինգի տարածաշրջանային կենտրոն, անառակության որջ՝ Անդրկովկասում. ահա և նրանց առաջին ու թիվ մեկ նախաձռնությունն ու քայլը մի երկրում, ուր կուտակված խնդիրներն ու մարտահրավերներն այնքան շատ են, որ պատկերացնելն անգամ դժվարություններ է հարուցում: Հետո էլ ասում են՝ մեզանում իդեաների սով է, գաղջ մթնոլորտ: Թո՛ւյլ տվեք որոշ անբարեհույս նորագոյացությունների՝ ազատորեն ինքնաարտահայտվել ու անմիջապես պարզ կդառնա, որ այդ տպավորությունը միանգամայն թյուր է. իդեաներ՝ որքան ասես, մտքեր ու մտահղացումներ՝ որքան ուզես...

Ի դեպ՝ մարիխուանան օրինականցնելու գաղափարն ամենևին էլ նոր չէ, ու չի բացառվում, որ ամեն գնով որպես ժողովրդավարության պատվար ներկայանալ ցանկացող նորաթուխ քաղաքական դաշինքի ղեկավարները ազգակործան մտքեր ու նախաձեռնություններ երկնելիս ներշնչված լինեն ասենք ԱՄՆ-ում գոյություն ունեցող «Մարիխուանա» անվամբ կուսակցության գաղափարներից. 2002-ին Ամերիկայում Վիկտորիա Նոլլի կողմից հիմնադրված այս քաղաքական ուժն իր համար գերնպատակ է հռչակել երկրում թմրամիջոցների դեմ պայքարի վերացումն ու թմրանյութերի ազատ շրջանառությանը հասնելը: Ո՞վ գիտի, միգուցե Նոլն ու նորաստեղծ դաշինքի պարագլուխները ինչ-որ կերպ միմյանց հետ անտեսանելի կապերի մե՞ջ են գտնվում, միգուցե հենց Նո՞լլն է ոմանց ներշնչել՝ առաջնորդելու Հայաստանն ու հայ հասարակությանը՝ կործանարար ճանապարհով. ոչինչ բացառել չի կարելի...

Այնպես որ՝ խորհուրդ քաղաքացիներին՝ առաջիկա ընտրություններին այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին ձայն տալուց առաջ բարի՛ եղեք, նախապես ճշտե՛ք դրանց նախասիրություններն ու թուլությունները. հետո կարող է ուշ լինել, ու երկիրը ստիպված լինի կանգնել կատարված փաստի առաջ՝ համազգային մասշտաբների ողբերգության:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future