Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներդրումների ներգրավումն այլընտրանք չունի

ECONOMICS
Հայաստանի տնտեսությունը տառապում է ներդրումային կապիտալի պակասից և դա գաղտնիք չէ։ Վերջին տարիներին ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլև գնալով նվազում են։ Տարեսկզբի ինը ամիսների ընթացքում տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներարկումները կազմել են ընդամենը 90 մլն դոլար։
 
 
Սա չափազանց փոքր գումար է տնտեսական գործընթացներն աշխուժացնելու համար։ Թերևս պատահական չէ, որ տնտեսական ակտիվությունը բավականաչափ ցածր է։
 
Ավելին, Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումներով, այս տարի Հայաստանում նույնիսկ աճ չի սպասվում։
 
 
Հաշվի առնելով ներդրումների կարևորությունը՝ կառավարությունը փորձում է պայմաններ ստեղծել տնտեսության մեջ ուղղակի ֆինանսական հոսքերն ավելացնելու համար։ Թեև դա այնքան էլ հեշտ չի լինելու, այնուհանդերձ այլընտրանք չկա։ Բանկային կապիտալը Հայաստանում չափազանց թանկ է տնտեսության համար։
 
 
Երկրի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով՝ սկսվել է ներդրումների մասին նոր օրենքի մշակումը։ Բայց, իհարկե, միայն օրենքը բավարար չէ ներդրողներին գրավելու համար։
 
 
Անհրաժեշտ է բարելավել երկրի ներդրումային գրավչությունը։ Մի բան, ինչը կարող է լինել ներդրողների իրավունքների բացարձակ պաշտպանության և հավասար ու մրցակցային դաշտի ստեղծման պայմաններում։
 
 
Հայաստանը սեփական ներդրումային պոտենցիալը բացահայտելու լուրջ կարիք ունի։ Այժմ այն խիստ սահմանափակ է և ընդգրկում է ընդամենը 2–3 ոլորտներ։ Խոսքը՝ հանքարդյունաբեության, էներգետիկայի և մեկ–երկու այլ ճյուղերի մասին է։
 
 
Հայաստանի ներդրումային պոտենցիալը բացահայտելու ուղղությամբ կառավարությունը կարծես առաջին քայլը կատարել է. ստեղծվել է միասնական հարթակ՝ ներդրումային ծրագրերի համակարգման համար։
 
Հաջորդ քայլը կարող է լինել այդ ծրագրերը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելը։ Այստեղ անշուշտ լուրջ անելիքներ ունեն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այդ մասին «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նաև վարչապետը։
 
Ըստ նրա՝ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ ավելի մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքի մեջ՝ տնտեսական բաղադրիչի ընդլայնման ուղղությամբ, քանի որ դա է Հայաստանի տնտեսության զարգացման գրավականը. «Այս դաշտում մենք շատ–շատ անելիքներ ունենք, չափից շատ անելիքներ ունենք, և կարծում եմ, ունենք նաև բացթողումներ»։
 
 
Հայաստանը շատ անելիքներ ունի ներդրումային կլիման և մթնոլորտը բարելավելու ճանապարհին։ Մի բան, ինչը կառավարությունը պարտավոր է շտկել։ Մինչ այդ ակնկալվում է տնտեսական գործընթացներին ակտիվություն հաղորդել ներդրումային հիմնադրամի ստեղծման միջոցով։
 
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia