Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իջինը շատ աշխատասեր է, բայց ինձ համար ուժեղ մասնակից չէ թե՛ վոկալային առումով, թե՛ խարիզմատիկությամբ». Լուսի

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին կայացած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 1-ին կիսաեզրափակչի արդյունքում մրցույթից դուրս մնացին Լյուսին ու Վահեն: BlogNews.am-ը այսօր զրուցել է Լյուսիի հետ ու նրան հղել մի քանի հարցեր, որոնց տրված Լյուսիի անկեղծ պատասխանները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Լյուսի, երաժիշտների մեջ մի արտահայտություն կա՝ մրցութային երգիչ-երգչուհի: Ո՞րն է դա:

- Մրցութային երգիչ կամ երգչուհի ասելով՝ ի նկատի են ունենում այն արտիստին, ով կոմերցիայի համար չի երգում,  և նրա գործունեության շեշտադրումը շատ ավելի ձայնային տեխնիկայի, բեմական կեցվածքի և վոկալի վրա է:

Ինքներդ էլ շատ անգամներ միջազգային տարբեր մրցույթներում ներկայացրել եք Հայաստանը ու  մրցանակային տեղեր եք գրավել: Ի՞նչ եքկարծում՝ այս անգամ ինչո՞ւ հայ հեռուստադիտողը «չվստահեց» Ձեզ:

- Գուցե մարդիկ ինձ վաղուց գիտեն, և նոր դեմք են ցանկանում տեսնել մրցույթում, չգիտեմ՝ անկեղծ ասած... Գուցե ինքս լավ չեմ ներկայացել...

- Սոցցանցերում կարծիքներ հնչեցին, որ մրցույթի կազմակերպիչները անարդար մրցակցություն էին ապահովել մասնակիցների համար, քանի որ երգերը ընտրում էին ոչ թե մասնակիցները, այլ «Դեպի Եվրատեսիլի» ստեղծագործական խումբը: Այդպե՞ս էր:

- Այլ մասնակիցների պարագայում՝ չգիտեմ, բայց իմ երգերն իքնս եմ ընտրել Aram mp3-ի հետ միասին: Համենայն դեպս իմ պարագայում նման բան չի եղել:

- Շատերի կարծիքով՝ այս մրցույթը ձևական բնույթ ունի, մարդիկ կարծում են, որ  իրականում մեր պատվիրակը վաղուց արդեն ընտրված է, իսկ այս ամենը ընդամենը ցուցադրական շոու է։ Դուք եղել եք «ներսում», ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե անգամ նման բան կա էլ, նույնիսկ «ներսի» մարդը չի կարող դա իմանալ: Ինքս չեմ կարող հստակ ասել՝ կա նման բան, թե ոչ:

Դուք արդեն ասել եք, որ մրցույթի հաղթող եք տեսնում Մարթային: Իսկ ի՞նչ կասեք Իջինի մասին:

- Իջինը շատ աշխատասեր է, բայց ինձ համար ուժեղ մասնակից չէ թե՛ վոկալային առումով, թե՛ խարիզմատիկությամբ: Իսկ այդ առումով ինձ համար ամենաուժեղ մասնակիցը Մարթան է: Եթե Մարթան դուրս մնա մրցույթից, ապա իմ ֆավորիտը կլինի Արծվիկը:

Դուք կայացած երգչուհի եք, ունեք երկրպագուների մեծ բանակ, շրջագայում եք մենահամերգներով, անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ եք: Չե՞ք ափսոսում այն ժամանակը, որը Ձեզնից խլեց այս նախագիծը:

- Իհարկե չեմ ափսոսում: Պարզապես պետք է կարողանալ միշտ առաջ նայել ու անընդհատ ստեղծագործել: Իսկ «Դեպի Եվրատեսիլին» իմ մասնակցությունը, այսպես ասած, էքստրիմ էր ինձ համար)):

- Եվրատեսիլին մասնակցած մեր երգիչ-երգչուհիների համար այդ մրցույթը առանձնապես ոչ մի կարևոր դեր այդպես էլ չխաղաց նրանց կարիերայում: Այնուամենայնիվ, ի՞նչն է այդքան գրավում այդ մրցույթի մեջ:

- Կոնկրետ ինձ Եվրատեսիլի մեջ գրավում է միայն մի բան՝ նկատվել միջազգային պրոդյուսերական կենտրոնների կողմից, պարզել՝ արդյոք որպես արտիստ, կատարող կհետաքրքրես նրանցից որևէ մեկին, պարզել՝ ի՞նչ տվյալներով ու ի՞նչ տեսակի պետք է լինես՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար, իսկ հետո արդեն աշխատես հասնել այդ չափորոշիչներին:

- Եվ վերջում՝ հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրատեսիլի համար նաև հաջորդ տարի կպայքարեք: Այդքան սկզբունքայի՞ն եք:

- Պայքարել չեմ ասել, բայց... Կապրենք, կտեսնենք)) Միգուցե…

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

լուսանկարները՝ երգչուհու անձնական արխիվից

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced