Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ. Կարեն Բոթոյան

INTERVIEW

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում  ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը:

Ինչպե՞ս կբնութագրե՞ք ձեզ:

 Ընդհանրապես դժվար է ինքդ քեզ բնութագրելը, սովորաբար շրջապատիդ մարդիկ դա ավելի հեշտությամբ են անում, բայց, այնուամենայնիվ, ունեմ մի քանի կոնկրետ հատկանիշներ, որոնք հեշտությամբ կարող եմ թվարկել` աշխատասեր եմ, նպատակասլաց, ընկերասեր ու պունկտուալ:

Աշխարհը, կյանքը եւ դուք:

Ինչպես յուրաքանչյուրը, այնպես էլ ես այս կյանքում ունեմ առաքելություն, նպատակներ, երազանքներ…. Սիրում եմ կյանքը, սիրում եմ աշխարհը: Ապրում եւ աշխատում եմ այնպես, որ կյանքն ու աշխարհը ավելի գեղեցիկ, ավելի լուսավոր ու գունեղ դառնան:

Սկզբունքներ, որոնք խախտել եք:

Ամեն անգամ, ինչ-որ բան անելուց առաջ, մի պահ կանգ եմ առնում… Արդյունքում դեռ չեմ անցել իմ սկզբունքների վրայով…

Կարգախոսը:

«Հերոսին ստեղծում է պատահականությունը, առաքինի մարդուն` ամենօրյա կամքը» կամ «Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ»:

Առավելություններ եւ թերություններ:

Բնականաբար կան: Մարդը հետաքրքիր ու ընկալելի է դառնում հենց իր առավելությունների  եւ  թերությունների շնորհիվ: Ես դրանց մասին երբեք չեմ բարձրաձայնում, ավելի հետաքրքիր է, երբ ուրիշներն են դրանք քեզ մոտ հայտնաբերում:

Ձեր խոցելի կողմերը:

Չգիտեմ` դա խոցելի կողմ կարելի է համարել, թե ոչ, բայց այնուամենայնիվ նշեմ: Խոցելի եմ զգացմունքային հարցերում, երբ ավելի շատ առաջնորդվում եմ խղճով, քանի որ միշտ չէ, որ կարիք կա ամբողջապես մեկնաբանելու այն, ինչ անում ես, եւ միշտ չէ, որ ուրիշները ճիշտ են մեկնաբանում արարքներդ:

Ինչի՞ համար եք զղջում:

Այն, ինչ մինչ այժմ արել եմ` չեմ զղջում, բայց, իսկապես, զղջում եմ չարած բաների համար:

Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:

Սիրում եմ մարդկանց օգնել, բայց հաճախ նաեւ չեմ կարողանում: Նման դեպքերում ինձ մեղադրում եմ: Իսկ ամենաշատը ինձ կմեղադրեմ, եթե հնարավորություն ունենամ ինչ-որ մեկին օգնելու, նրա կյանքում ինչ-որ բան դեպի լավն ու լուսավորը փոխելու, բայց չանեմ դա:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Ես երբեք ստիպված չեմ լինում սուտ ասել:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ:

Հիմա` ոչինչ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի ժամանակի հրամայականով:

Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

Ես կասեի ումից: Ամենաշատը «վախենում» եմ երկերեսանի ու նենգ մարդկանցից:

Զայրանում եք, երբ…

Մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց միտումնավոր դնում են ապուշի տեղ, ու երկար ժամանակ նորից միտումնավոր դուրս չեն գալիս այդ կարգավիճակից: Զայրանում եմ, երբ հանդիպում եմ նման իրավիճակին, իսկ նման իրավիճակների պակաս մեզանում չկա:

Զարմանում եք, երբ…

Զարմանում եմ գիտատեխնիկական այնպիսի նվաճումներից, երբ առաջին հայացքից թվում է, թե դրա ստեղծման մեջ մարդկային գործոնը բացակայում է:

Ձանձրանում եք, երբ…

Երբ ամեն ինչ դառնում է միապաղաղ ու անգույն:

Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ…

Դեռ չեմ ունեցել նման զգացողություն: Բնավորությամբ թույլ մարդիկ են հուսահատվում եւ հիասթափվում:

Հպարտությունը…

Հպարտությունը մի հոգեվիճակ է, երբ կարողանում եմ նպաստել ընտանիքիս, հայրենիքիս ու ժողովրդիս հաջողությունների, առաջընթացի ու զարգացաման գործում:

Ուրախությունը…

Ուրախությունը դրսեւորումն է երջանկության զգացումի, ամեն գեղեցիկ, լավ ու բարի իրադարձությունների, ամեն մի ուրախալի տեղեկության, որոնք պարուրում են հաճելի էմոցիաներով, հոգիդ լցնում բերկրանքով:

Տխրությունը…

Տխրությունը ուրախության բացակայությունն է:

Հոգսերը…

Հոգսերը ոչ այլ ինչ են, քան մարդուն ողջ կյանքում ուղեկցող խնդիրներ, որոնք երբեք չեն վերջանում: Կարեւոր չէ, թե դու ով ես, ինչ սոցիալական դիրք ունես, միեւնույն է` հոգսեր ունես եւ միշտ էլ կունենաս:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Մեծ պարտություն, որպես այդպիսին, չեմ ունեցել, իսկ ամենամեծ հաղթանակս թերեւս 25 հազար մեր հայրենակիցների վստահության քվեին արժանանալն էր: Ժողովրդի վստահությանն ու գնահատականին արժանանալը ինձ համար մեծ հաղթանակ է:

Հաջողության հասնելու ձեր բանաձեւը:

Սիրել ու հարգել մարդկանց, գնահատել նրանց, աշխատել մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու համար: Այս ամենի համար պետք է լինել աշխատասեր, սկզբունքային եւ հետեւողական, պետք է պարզապես ամեն նոր օր լինել ավելին, քան նախորդ օրը:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Երեխա ժամանակ դպրոցում, բակում, բնականաբար, չարաճճիություններ էի անում: Երբ դրա համար ինձ նախատում էին, ամաչում էի: Բայց երիտասարդության այս ողջ ժամանակահատվածում չեմ արել կամ ասել որեւէ բան, որի համար կամաչեմ: Բնույթով կոռեկտ ու չափավոր եմ:

Ամենահամարձակ քայլը:

Քաղաքականություն մտնելու եւ քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելն էր: Ես շատ լավ գիտակցում էի այն մեծ պատասխանատվությունը երկրի, ժողովրդի առաջ, որը վերցնում էի ուսերիս վրա:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք:

Ամենամեծ հարստությունը իմ ընտանիքն է, իմ բալիկը, նյութականը ոչինչ է այդ արժեքների համեմատ:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Աշխարհի բոլոր վառ ու գեղեցիկ գույները:

Ամենառոմանտիկ օրը:

Առաջին ժամադրությունը կնոջս հետ:

Եթե նորից ծնվեիք, ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Երեք տարբերակ կարող եմ ասել. 1. Տիգրան Մեծի ժամանակներում, ծովից-ծով Հայաստանում, 2. Դավիդ Բեկի ժամանակներում, 3. Ներկայիս Հայաստանում:

Ե՞րբ եւ ի՞նչ առիթներով եք արտասվել:

Հարազատ մարդու կորստի եւ շատ մեծ ուրախության դեպքում:

Չիրականացված երազանք:

Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ:

Ձեր մասին ամենանհեթեթ առասպելը: Օրինակ` տեղեկություններ էին հրապարկվել, որ դուք մինչ պատգամավոր դառնալը աշխատում էիք ձեր աներոջ մոտ` որպես թիկնապահ, թեեւ այդ մասին ԱԺ կայքում ձեր կենսագրության մեջ ես ոչինչ գտա:

Իմ կյանքի ամենանհեթեթ առասպելը հենց դա է եղել:

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ձեր կնոջ ծնողների հետ, կոնֆլիկտներ չե՞ն առաջանում: Ինչպես սովորաբար ընդունված է, դուք վատ անեկդոտների շարք չե՞ք հավաքում աներոջ եւ հատկապես` զոքանչների մասին:

Կնոջս ծնողների հետ իմ հարաբերությունները շատ լավ են: Զոքանչի մասին շատ անեկդոտներ գիտեմ, երբեմն պատմում եմ նրա ներկայությամբ, բայց նա չի նեղանում:

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Երկու տարի ծնողներիս եմ սպասեցրել, երբ ծառայում էի բանակում, եւ շատ եմ սպասել երեխայիս ծննդին:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:

Բնակլիմայական պայմանները: Ցավ ու զայրույթ եմ ապրում, երբ բնության քմահաճույքներից գյուղացու բերքը փչանում է, ողջ տարվա աշխատանքը «ջուրն է ընկնում»:

Համաշխարհային կանանցից ո՞վ է ձեզ համար կանացիության եւ գեղեցկության էտալոնը:

Բոլոր կանայք էլ յուրովի կանացի են, յուրովի գեղեցիկ:

Խենթություններ:

Մարդը պետք է մի քիչ խենթ լինի: Առանց խենթությունների կյանքը հետաքրքիր չէ:

Անցած Սերեր

Այո, իհարկե, նույնիսկ մանկապարտեզում լինում է մեկը, ում սիրում ես մանկական սիրով:

Կանայք

Կանանց բնութագրելու եւ մեծարելու համար պետք է նաեւ փիլիսոփա լինել: Հիշեցի  Սովաժոնին, ով ասում էր. «Չկա ավելի հեշտ բան, քան սովորոկան կնոջը բացառիկ կին դարձնելը: Բավական է սիրել նրան»:

Ընտանիք

Ընտանիքս ինձ համար ամենամեծ ու ամենաբարձր արժեքն է:

Երեխաներ: Ձեր երեխայի դաստիրակությամբ որքանո՞վ եք զբաղվում, ապտակե՞լ եք երբեւէ նրան, իսկ ձեր հայրը ձեզ ապտակե՞լ է:

Հայրս իմ դաստիարակության հարցում կիրառում էր այլ մեթոդներ, գործը ապտակին երբեք չի հասել: Իսկ բալիկս դեռ մեկ տարեկան է, հետեւաբար նրա դաստիարակության գործը դեռ առջեւում է:

Ծխախոտ, խմիչք եւ խաղատներ. Ո՞րն է ձեր տարերքը:

Ձեր թվարկածները ավելի շատ վատ, նույնիսկ վնասակար սովորություններ են: Ծխում եմ, չնայած արժե թարգել, խմիչք օգտագործում եմ առիթների ժամանակ, իսկ խաղատներ չեմ այցելում, անկեղծ լինելու համար ասեմ, որ երբեք էլ չեմ պատրաստվում գնալ: Իսկ իմ տարերքը ձիավարությունն է:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ խմբակցությունից Գուրգեն Արսենյանը ցանկանում է իմանալ ձեր կարծիքը, թե արդյոք Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս կգա Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Ինչպես ասում են` անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է նպատակուղղված աշխատանքներ տանել: Այդ հաղթանակը մեծ նվաճում կլինի մեզ համար եւ ես ուզում եմ հավատալ դրան:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչն է ձեզ համար գեղեցիկ եւ ի՞նչը` կատարյալ:

Աղբյուրը՝ News.am

IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBank