Կնոջ բնավորությունն ըստ շրթունքների
PHOTOԼիքը լայն շրթունքներ. Համարձակ
Եթե այս կնոջն ինչ-որ բան դուր է եկել`նա անմիջապես ցանկանում է ստանալ այն: Նա ազատամիտ է և էներգիայով լի, չի ամաչում իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և առաջինն է ժամադրություն նշանակում կամ զանգահարում: Այսպիսի աղջիկը չի սպասում նվիրատվության, այլ վերցնում է այն ինչ իրեն անհրաժեշտ է: Նրա կարգախոսն է «Հիմա կամ երբեք»
Լիքը , բայց ոչ մեծ շրթունքներ. Ռոմանտիկ
Այս էակի մոտ առաջին տեղում էմոցիաներն են: Նրա կյանքն ամբողջովին բաղկացած է վերելքներից և վայրէջքներից: Իդեալական տղամարդու վերաբերյալ նրա պատկերացումները ամսագրերի և սիրավեպերի տղամարդկանց մի խառնուրդ է:
Վերևի շրթունքը մեծ է ներքևինից. Սիրում է հրամայել
Կայացած անձ, ով գործը սկսում է ամենայն պատասխանատվությամբ և այն հասցնում է ավարտին: Ակտիվ գործողությունների նա անցնում է այն ժամանակ, երբ 100%-ով համոզված է իր ճշմարտացիության մեջ: Նրա կարգախոսն է «Ամեն ինչ կամ ոչինչ»:
Ներքևի շրթունքը մեծ է վերևինից. Խորհրդավոր անծանոթուհի
Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է ամբոխից: Նա ցանկալի է տղամարդկանց համար: Նման շրթունքների տեր կանանց համար սեփական անհատականությունն ընդգծելու ձգտումը չափազանց մեծ է: Խորհրդավոր անծանոթուհին երկրպագուների պակաս չի զգում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: