Գիտնականները «ծույլերի» համար նիհարելու նոր մեթոդ են հայտնաբերել
PHOTOԵվրոպացի մի խումբ գիտնականներ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ վիտամին C–ի ամենօրյա ընդունումը գեր մարդկանց սրտանոթային համակարգի վրա նույն ազդեցությունը կարող է ունենալ, ինչ կանոնավոր մարզանքները:
Վարժություններն օգնում են իջեցնել ճարպերի առաջացման ակտիվությունը, սակայն բոլորը չեն, որ ժամանակ են հատկացնում սպորտին։Գիտնականները առաջարկում են խմել վիտամին С-ով հավելումներ։ Փորձը ցույց է տվել, որ 500 մգ վիտամին С-ի ամենօրյա ընդունումը սրտի ու անոթների համար նույնքան արդյունավետ է, որքան ամենօրյա զբոսանքը:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում սննդամթերքի տեսակներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին С:
Կարմիր եւ կանաչ բուլղարական պղպեղ:
Բուլղարական պղպեղը նույնիսկ ավելի շատ վիտամին C է պարունակում քան նարինջը:
Նարինջ եւ նարնջի հյութ:
Մեկ միջին նարինջը պարունակում է վիտամին C-ի օրական միջին չափաբաժնի 117%-ը, իսկ 1բաժակ նարնջի հյութը՝ 155%-ը: Ինչպես նաեւ մրգերի եւ բանջարեղենի մեծամասնությունը, նարինջը բջջանյութի հիանալի աղբյուր է հանդիսանում, ինչն օգնում է մարսողությանը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը:
Թուրինջ եւ թուրինջի հյութ:
Թուրինջի հյութի ¾ բաժակը պարունակում է վիտամին C-ի օրական միջին անհրաժեշտ քանակի 117%-ը, իսկ միջին չափի թուրինջի կեսը՝ 65%-ը:
Ելակ:
Քաղցր ելակը պարունակում է այդ փոքր հատապտղի համար արտասովոր շատ քանակությամբ բջջանյութ եւ վիտամին C:
Լոլիկներ եւ տոմատի հյութ:
Միջին չափի հում լոլիկը օրգանիզմին տալիս է վիտամին C-ի օրական չափաբաժնի 28%-ը , իսկ ¾ բաժակ տոմատի հյութը՝ 55 %-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: