Ժաննա Ֆրիսկեի քույրը ցուցադրել է երգչուհու հուշարձանը՝ քանդակագործ Լեւոն Մանուկյանի աշխատանքը
PHOTOԺաննա Ֆրիսկեի կրտսեր քույրը՝ Նատալյան, ցույց է տվել, թե ինչ տեսք ունի հանգուցյալ երգչուհու հուշարձանը եւ ինչպես են ընթանում դրա պատրաստման աշխատանքները։
Life-ի փոխանցմամբ, երգչուհու հուշարձանը շուտով կտեղադրվի Մոսկվայի Նիկոլո- Արխանգելսկի գերեզմանոցում՝ Ժաննայի գերեզմանի կողքին։ Երգչուհու ընտանիքի խոսքով, քանդակի ստեղծման աշխատանքները վաղուց են սկսվել, իսկ հիմա արդեն եզրափակիչ փուլում են։

Լուսանկարում երեւում է, որ էսքիզը բարձր ճշգրտությամբ է արված՝ Ֆրիսկեի դեմքը մանրակրկիտ վերստեղծված է։

Հուշարձանի բարձրությունը 170 սմ է։ Քանդակի հեղինակներն են Լեւոն Մանուկյանն ու Իվան Վոլկովը։ Այս պահին քանդակագործները արդեն սկսել են ներկապատել իրենց քանդակը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



