Ինչպե՞ս տոնական օրերին խուսափել սննդային թունավորումներից
PHOTOՍտամոքսի խանգարումներից և սննդային թունավորումներից զերծ մնալու համար բժիշկները խորհուրդ են տալիս տոնական օրերին ուտել միայն թարմ սննդամթերք, ինչպես նաև չչարաշահել ալկոհոլը:
Անհրաժեշտ է մթերքը ձեռք բերելիս ստուգել ոչ միայն պիտանելիության, այլև` արտադրության ժամկետը։ Անվտանգ, սակայն խառը սնունդը կարող է ևս սննդային թունավորման հանգեցնել: Մասնագետը նախ խորհուրդ է տալիս սալաթներ կամ այլ ճաշատեսակներ պատրաստելուց առաջ մաքուր լավանալ բանջարեղենն ու միսը, ինչպես նաև այդ ամենը կտրատել առանձին դանակով:
Շատ կարևոր է նաև մթերքի պահպանության կանոններին հետևելը: Թե՛ հում, թե՛ պատրաստի սննդամթերքը պետք է պահել իրենց համապատասխան ջերմաստիճանային պայմաններում: Նման մթերքներ են՝ միսը, մսամթերքը, կաթը, կաթնամթերքը և կրեմային սնունդը:
Մյուս կարևոր խնդիրը, ըստ մասնագետների, ալկոհոլի չարաշահումն է: Թունավորումից խուսափելու համար ալկոհոլը պետք է օգտագործել չափի մեջ, ինչպես նաև պետք չէ խառնել միաժամանակ մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: