Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Հայ հայտնիների ամենաքննարկված հարսանեկան զգստները 2016-ին

PHOTO

2016 թվականին մի շարք հայ հայտնիներ եկեղեցում իրար հավերժ սիրելու խոստում են տվել: Նրանք իրենց կարևորագույն օրերից մեկը հարազատների և ընկերների հետ իսկական տոն են դարձրել:

 

Թերևս, հարսանիքի օրը, հատկապես, աղջկա համար ամենանշանակալի օրերից մեկն է: Հարսանեկան շքեղ և գեղեցիկ զգեստը բոլոր հարսնացուների երազանքն է։

 

Tert.am Life-ը ներկայացնում է 2016-ին ամուսնացած հայ հայտնիների հարսանեկան զգեստները, որոնք բավականին քննարկվել են:  

 

Գոհար Գասպարյան

«Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար, հայտնի հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանն ամուսնացել է «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի բաժնետեր, «Ծիրանի» մշակութային ցանցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 19-ին` Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում:

 

 

Արման Նշանյան

Օգոստոսի 7-ին դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը և նկարիչ-դիզայներ Վիկան միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Սաղմոսավանքում, փոխանակվել ամուսնական մատանիներով, իրականացրել գեղեցիկ հարսանեկան ֆոտոշարք: Հարսնացուն ընտրել է Ֆաինա Հարությունյանի հարսանեկան զգեստ:

 

 

Թամար Կապրելյան

«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ամուսնացել է լիբանանցի Քրիս Սթենգի հետ։ Հարսնացուն կաթնագույն, նուրբ հարսանեկան զգեստ էր ընտրել: Զգեստի հեղինակը Մոնիք Լուեն է:

 

 

Լիլու

Երգչուհի Լիլուն ամուսնացել է հունվարին: Երգչուհին այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... գիտեք՝ինչքան կարևոր է ինձ համար Ձեր սերն ու գնահատականը առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին՝ գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»։

 

 

Մոսո Կարապետյան

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ապրիլի 30-ին իրար հավերժ սիրելու խոստում են տվել «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Մոսո Կարապետյանը և ամերիկաբնակ Քրիստինան: Նրա հարսանեկան զգեստը ցանցաբնակները շատ երկար քննարկեցին:

 

 

Սուսաննա Պետրոսյան

Սիրված երգչուհի, առաջին «Հայ Սուպերսթարի» հաղթող Սուսաննա Պետրոսյանը օգոստոսի 6-ին ամուսնացել է Գեորգ Գասպարյանի հետ: Երգչուհին մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուին հավերժ սիրելու և հնազանդ լինելու խոստում է տվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

 

 

 

Աննա Ավանեսյան

Ապրիլի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին և հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը պսակադրվել են: Զույգն ամուսնացել է Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

 

 

 

Սոնե Սիլվեր

Սուրբ Հովհաննես եկեղեցում հոկտեմբերի 1-ին երգչուհի Սոնե Սիլվերը պսակադրվել է Արսենի հետ: Զույգը իրար հավերժ սիրելու խոտում է տվել և փոխանակվել մատանիներով: Հարսանիքից հետո նրանք մեղրամսի են մեկնել Դուբայ:

 

 

 

Գնել Ուլիխանյան

Սուրբ Սարգիս եկեղեցում հուլիսի 31-ին պսակադրվել են դերասան Գնել Ուլիխանյանն ու Աննա Դալլաքյանը: Նրանք իրենց կյանքի կարևորագույն օրը նշել են մտերիմ մարդկանց շրջապատում:

 

 

Արամե

Երգիչ Արամեն և Աննա Թովմասյանը 3 տարվա համատեղ կյանքից հետո պսակադրվել են: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Սաղմոսավանքում:

 

 

Մոսո Երեմյան

Դերասան Մովսես Երեմյանը և ամերիկաբնակ Աննան փետրվարին  իրենց հարաբերություններն օրինականացրել են զագսում: Ապրիլի 3-ին Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025