Վարչապետը նախարարություններին 2-3 օր տվեց գերակա խնդիրները ներկայացնելու համար
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին և պարզել, որ ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթակ անությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: «Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



