Առաջիկա ժամերին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը կբացվի թեթև մարդատարների համար
SOCIETYՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։
Առաջիկա ժամերին նախատեսվում է Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացել թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



