Ինչո՞ւ Հայկ Կասպարովը չի նշել ծննդյան տարեդարձը
PHOTOԵրեկ` դեկտեմբերի 14-ին, Գերմանիայում բնակվող հայ երգիչ Հայկ Կասպարովը դարձավ 32 տարեկան: Սակայն Հայկն այս տարի չի նշել ծննդյան տարեդարձը... Իսկ թե ինչու, երգիչը պատմել է NEWS.am STYLE-ին:
«Այս տարի ծնունդս չնշեցի, քանի որ մոտ 10 օր է, ինչ հիվանդ եմ եւ ստիպված էի անկողնում անցկացնել օրս: Մոտ օրերս մեկնում եմ Ամստերդամ, այնտեղ էլ կնշեմ տարեդարձս»,-նշեց երգիչը, որը, սակայն, բազում շնորհավորանքներ է ստացել իր ամենակարեւոր օրվա առթիվ.
«Առաջինն, ինչպես միշտ, ինձ շնորհավորեց քեռակինս` Նառան: Նորից մայրիկիս չհաջողվեց առաջինը լինել Շատ շնորհավորանքներ ու զանգեր ստացա ինձ համար հարազատ մարդկանցից: Նվերներ դեռ շատ չեմ ստացել…Իմ գերմանացի ընկերներից մեկը` Տանյան, անակնկալ էր արել, որից ես ապշել էի: Նվերի վրա մի բացիկ էր ամրագրել, որի վրա հայերեն տառերով գրել էր. «Ծնունդդ շնորհավոր»: Դա ինձ համար մեծ երջանկություն էր»:
Հայկն այն մարդկանցից է, որը չի սիրում իր ծննդյան օրերը, բայց երազանքներ, այնուամենայնիվ, պահում է.
«Երազանքներ միշտ ունեմ ու միշտ պահում եմ: 2017 թ-ին կփորձեմ իրականացնել դրանք: Տարին կսկսեմ բեմի վրա: Արդեն 4 տարի է` Ամանորը նշում եմ տանը եւ ուրախ եմ, որ նորից կլինեմ բեմի վրա: Հուսով եմ` ամբողջ տարին այդպես կանցնի»,-ասում է երգիչը, որը սիրում է ծննդյան օրը ինքն իրեն նվերներ անել.
«Այսօր բժիշկի մոտից դուրս գալուց հետո կարճ ժամանակ գտա, որպեսզի դա անեմ»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE